486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում դիրքերն ամրապնդելու միջոց է. Եպիֆանցև
17:58
24 Դեկտեմբերի 2013

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայտարարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում դիրքերն ամրապնդելու միջոց է, կարծում է «Alte et Certe» վերլուծական գործակալության ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը։

Գերագույն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միության կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանների մասին հարցը պարզաբանումներ է պահանջում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված։

«Որքանով տեղյակ եմ, ընդհանուր առմամբ Ղազախստանի հետ այդ թեման պայմանավորված է, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության հետ կապված փոքր–ինչ բարդ իրավիճակը, նա (Նազարբաևը) պետք է ֆիքսի իր հատուկ դիրքորոշումը։ Ինչն էլ նա անում է` նման փաստաթղթեր շրջանառելով»,–«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Եպիֆանցևը։

«ՄՄ–ի ընդհանուր մոտեցումն այն է, որ Ադրբեջանի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ` երրորդ երկրները, որոնք չեն մտնում ՄՄ–ի կազմ, չեն կարող կարգավորել ՄՄ–ի կազմ մտնող կամ չմտնող պոտենցիալ անդամների պայմանները, այնպես, ինչպես նաև դրա գործառութային սկզբունքները։ Ինչպես հենց Ադրբեջանն ինքը չի հարցնում իր հարևանների համաձայնությունը` իր ռազմավարական նախագծերը մշակելիս»,–ավելացրել է նա։

Ըստ փորձագետի` դա Բաքվին ուղղված ազդանշան է, որ Ղազախստանն ընդհանուր շահեր է հետապնդում իր հնարավորությունների շրջանակում, և դա նորմալ պրակտիկա է նման քաղաքական հանգամանքներում։

Եպիֆանցևն ավելացրեց նաև, որ մյուս կողմից` վերջին շրջանում Ղազախստանը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել այն եկամուտների մակարդակից, որը ստանում է ՄՄ–ի շրջանակում համագործակցությունից և Մոսկվային խնդրել է վերանայել որոշ մոտեցումներ։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: