478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանի և Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ընդլայնման լուրջ ներուժ ունեն. քաղաքագետ
14:34
24 Դեկտեմբերի 2013

«Հայաստանի համագործակցությունը Չինաստանի և Հնդկաստանի հետ ընդլայնման լուրջ ներուժ ունի», «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանը։

Նա նշեց, որ Չինաստանը վերջին տարիներին էլ ավելի մեծ կշիռ է ձեռք բերում ոչ միայն Արևելքում, այլ նաև Արևմուտքում, դառնում է տնտեսական ոլորտի առաջատար երկրներից մեկը, երկրի արժույթն ամրապնդվել է համաշխարհային մակարդակով։

«Այդ զարգացումների ֆոնին մենք կարող ենք զգալիորեն բարելավել Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ ունենք հզոր չօգտագործված ներուժ, որը պետք է ներգրավել երկկողմ համագործակցության մեջ»,– ասաց Մկրտչյանը։

Նա ընդգծեց նաև, որ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղություններ կան, այդ թվում` Զարգացման ասիական բանկի անդամակցության հաշվին, որը կարելի է ներգրավել Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման համար։

Միաժամանակ քաղաքագետն ընդգծեց, որ Չինաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում կմնա անփոփոխ, և Պեկինը հակված է հակամարտության խաղաղ կարգավորմանը` հանդես գալով որպես երկու կողմերի դիրքորոշումների չափավոր դրսևորման կողմնակից հօգուտ տարածաշրջանի։ 

Քաղաքագետը նաև նշեց Հնդկաստանի հետ բարեկամական կապերի առկայությունը, որոնք նույնպես ամբողջապես չեն օգտագործվում։ Այս առումով, Մկրտչյանի կարծիքով, 2014 թվականին կարևոր դեր կխաղան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հնդկաստան, որն անհրաժեշտ է օգտագործել երկկողմ հարաբերությունների խորացման համար։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: