478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք կարող են գլխավորել բողոքի շարժումները. քաղաքագետ
15:54
23 Դեկտեմբերի 2013

Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք կարող են ուղղորդել հայ հասարակության  որոշակի շրջանակների դժգոհությունը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այսօր առկա դժգոհությունը պետք է  ուղղորդվի և օգտագործվի որևէ քաղաքական ուժի կողմից, եթե նրանք ցանկանում են իշխանության գալ կամ իշխանության մասնիկ դառնալ, սակայն այսօր նման քաղաքական ուժ չկա երկրում»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, քանի դեռ նման քաղաքական ուժ չի հայտնվել, հասարակության դժգոհությունը երկար տարիներ այդպես, որպես դժգոհություն էլ կմնա։ 

«Հայաստանում այսօրվա դրությամբ իրական ընդդիմություն չկա։ Նույնիսկ եթե բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն, նրանք անգամ միասին ոչինչ չեն կարողանա անել, քանի որ այս ընդդիմությունը բավարար չէ»,–ասաց քաղաքագետը։

Նա պարզաբանեց, որ դժգոհության որոշ վտանգավոր  պոռթկումներ հետագայում կլինեն, սակայն լուրջ փոփոխություններ դրանք չեն բերի։

«Լուրջ քաղաքական ուժն այն է, որ կարող է փողոց դուրս բերել ոչ թե երեք հազար մարդու, այլ կես միլիոնի...Հարցն այն է, թե արդյո՞ք այսօր կես միլիոն մարդ կարող է հավատալ որևէ քաղաքական ուժի, որը չի մասնակցել նախագահական ընտրություններին և իրեն լրջորեն չի ներկայացրել խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,–ընդգծեց Իսկանդարյանը։

Փորձագետն ավելացրեց նաև, որ 2013թ.–ի արդյունքները ցույց տվեցին, որ առաջիկա չորս տարիների ընթացքում չի ստեղծվի որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա մրցակցել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ։

«Այսօր մենք ունենք փողոցային բողոքներ, որոնք ոչ այնքան գրագիտորեն կոչվում են «քաղաքացիական հասարակության շրջանակում անցկացվող գործողություններ»։ Իրականում սա ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական բողոք է, որը չի կարող փոխարինել դասական քաղաքական ընդդիմությանը»,– ասաց Իսկանդարյանը։

Քաղաքագետը նշեց, որ հայկական իշխանությունները վերջին 20 տարվա ընթացքում ցածր լեգիտիմություն են ունեցել, և այդ տեսանկյունից ընթացիկ տարում ոչինչ չի փոխվել։ –0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: