478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը սկսել է «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20%–ը հանձնելու համաձայնագրի քննարկումը
14:38
20 Դեկտեմբերի 2013

Հայաստանի խորհրդարանն ուրբաթ օրվա արտահերթ նիստում սկսել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների համաձայնագրի քննարկումը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքներով։ 

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ փաստաթուղթը որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանին մեկ այլ երկրից հետագայում ավելի ցածր գնով գազ գնելու հարցում։

Նախարարը նշեց նաև, որ համաձայնագրի պայմաններով «Գազպրոմը» հետագայում իրավունք չունի վաճառել ընկերության բաժնետոմսերը մեկ այլ կողմի` առանց Հայաստանի կառավարության համաձայնության։

«Նույնիսկ Հայաստանի կառավարության համաձայնության դեպքում «Գազպրոմը» կարող է վաճառել բաժնետոմսերի 49 տոկոսից ոչ ավելին, ու միայն հարակից ընկերությանը»,– ասաց Մովսիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանը, եթե ռուսական մենաշնորհատերը որոշի բաժնետոմսերը Թուրքիային կամ Ադրբեջանին վաճառել։

Համաձայնագրի նախագծին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը։  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2014թ․ հունվարի 31-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի սեփականությանն է հանձնում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում իր 20 տոկոս բաժնեմասը։

Արդյունքում` «Գազպրոմ» ԲԲԸ–ի բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում կկազմի 100 տոկոս։

Համաձայնագրի նախագծին համապատասխան` ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները` ներառյալ գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։

Հայաստանի կառավարությունը երաշխավորում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։

Համաձայնագրի նախագծի համաձայն, Հայաստանի կառավարությունը մի շարք երաշխիքներ է տրամադրում` ներառյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կողմից Հայաստանի սպառողների համար նախատեսված գազի ներկրման, «Գազպրոմ» ԲԲԸ–ի և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա դուստր ձեռնարկությունների ներդրումների հետ կապված արտասահման վճարումների անարգել փոխանցման բացառիկ իրավունքը։

Համաձայնագիրը ստորագրվում է անորոշ ժամկետով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: