478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բոլոր կուսակությունները, բացի ՀՀԿ-ից, ընդդիմադիր հռետորություն են կիրառում. փորձագետ
15:08
02 Փետրվարի 2012

Հայկական բոլոր կուսակցությունները, բացառությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության, նախընտրական փուլում ընդդիմադիր հռետորություն են կիրառում, հինգշաբթի լրագրողներին ասաց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այսպիսի պրակտիկա գործում է ողջ աշխարհում: Կուսակցությունը պետք է պայքարի ընտրողների ձայների համար, այդ թվում՝ ընտրողներին «բավարարի» ընդդիմադիր տրամադրություններով»,- հայտարարեց Իսկանդարյանը:
Ըստ նրա, այդ հռետորությունն է օգտագործում նաև «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը և ավելի կտրուկ՝ Հայ ազգային կոնգրեսը (գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը):

«Սա նորմալ ռազմավարություն է, զարմանալի ոչինչ չկա: Հայաստանում գոյություն ունի արմատական քաղաքական մշակույթի բավականին լուրջ ավանդույթ, այդ իսկ պատճառով բազմաթիվ լրագրողներ սովոր են ընդդիմություն անվանել միայն նրանց, որոնք, «կացինը ձեռքին» կանգնած, ասում են, որ բացարձակապես ամեն ինչ ոչ լեգիտիմ է և ամեն ինչ պետք է փոխել»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ընդդիմությունը միայն այդպիսին չի լինում:

«Բայց ուշադրություն դարձրեք՝ այսօր ընդդիմադիր հռետորություն չի օգտագործում միայն այն միակ կուսակցությունը, որը դա չի կարող անել՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բոլոր նրանք, ովքեր գոնե ինչ-որ կերպ կարող են ընդդիմադիր հռետորություն օգտագործել, նույնիսկ կոալիցիայի անդամները, անում են դա, որովհետև ընդդիմադիր հռետորությունն ապրանք է, որը վաճառվում է: դա նորմալ է: Դա գոնե ինչ-որ չափով ժողովրդավարական քաղաքականության հատկություն է»,- նշեց Իսկանդարյանը:
Իշխող կոալիցիայի կազմում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա մայիսին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: