484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի ՍԴ-ում Հայոց ցեղասպանության օրենքի բողոքարկումը պետք է չհիասթափեցնի հայերին. Դաշնակցություն
15:04
02 Փետրվարի 2012

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկումը պետք է չհիասթափեցնի հայկական կողմին, հինգշաբթի ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ֆրանսիացի սենատորների խումբը բողոքարկել է Հայոց ցեղասպանության ժխտումն արգելելու մասին օրինագիծը: Հունվարի 31-ին սենատորները Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին խնդրել են սահմանադրության համապատասխան ստուգել այդ օրենքը: Սենատորներին հաջողվեց հօգուտ օրենքի ստուգման 76 ստորագրություն հավաքել, միաժամանակ այդ ընթացակարգի համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն: Ըստ օրենքի, Սահմանադրական խորհուրդը պետք է մեկ ամսվա ընթացքում վերանայի հարցը, սակայն կառավարության հատուկ կարգադրությամբ այդ ժամկետը հնարավոր է կրճատվի ութ օրով:

«Չի կարելի ասել, որ դա անսպասելի քայլ էր, քանի որ պայքարը հեշտ չի ընթանում: Բայց մինչ օրս մենք հաջողությամբ հաղթահարել ենք բարդությունները: Եվ շարունակելու ենք անել դա»,- ասաց նա:
Մանոյանը նշեց, որ իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակներ կան՝ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը վճիռ կկայացնի, որ օրենքը չի հակասում երկրի հիմնական օրենքին, ՍԴ-ը կորոշի, որ փաստաթուղթը հակասում է Սահմանադրությանը միայն մասնակիորեն, և երրորդ տարբերակը՝ օրենքը լիովին հակասող կճանաչվի երկրի Հիմնական Օրենքին:

Ըստ նրա, իրադարձությունների զարգացման բոլոր երեք տարբերակները հավասար աստիճանով հավանական են:
Մանոյանն ընդգծեց, որ ցանկացած դեպքում, նույնիսկ եթե դատարանն ընդունի ֆրանսիական Սահմանադրության օրենքի անհամատեղելիության մասին որոշումը, տեքստն օրինականորեն հնարավոր է միշտ վերափոխել:
«Գլխավորն այն է, թե ինչպես հայկական կողմը, այնպես էլ Ֆրանսիան շարունակում են օրենքի ճանաչման ուղղությամբ աշխատանքը»,- ասաց նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Օրինագծին կողմ է քվեարկել 127 պատգամավոր, 86-ը՝ դեմ, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 213 սենատոր: Օրինագիծը նախատեսում է 1 տարի ազատազրկում և 45000 եվրո չափով տուգանք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։