484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում անգլիացի դեսպանների զույգը մտադիր է ապացուցել հասարակությանն իր պրոֆեսիոնալիզմի մակարդակը
16:34
30 Հունվարի 2012

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ համատեղ դեսպանները՝ Ջոնաթան Ջեյմս Էյվզ և Քեթրին Ջեյն Լիչ ամուսնական զույգը, մտադիր են ապացուցել իրենց պրոֆեսիոնալիզմի և պատրաստվածության մակարդակը:

«Մենք հասկանում ենք, որ նման պաշտոնում ամուսնական զույգի նշանակումն այդքան էլ տարածված երևույթ չէ և հասարակության մոտ մի շարք հարցեր են առաջացնում, բայց ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերն ու լուրերը կվերանան, և մենք կապացուցենք, որ պատրաստ ենք աշխատել բարձր մակարդակով»,- ասել է Լիչը լրագրողներին:

Ամուսնական զույգի նշանակումը որպես Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպաններ ոչ միանշանակ արձագանք առաջացրեց Հայաստանում: ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ դրանով իսկ Լոնդոնը ոչ բավարար լուրջ վերաբերմունք է դրսևորում հայաստանի նկատմամբ: ՄԻակ երկիրը, բացի Հայաստանից, որում բրիտանական դեսպանությունը նույնպես ամուսնական զույգ է ներկայացնում, Զամբիան է:
«Հույս ունեմ, որ մեզ հետ անձամբ ծանոթությունից և հանդիպումից հետո մարդիկ կփոխեն իրենց վերաբերմունքը և կհամոզվեն, որ մեր ԱԳՆ-ն ճիշտ որոշում է ընդունել, քանի որ երկու գլուխն ավելի լավ է, քան մեկը»,-նշել է դեսպանը:

Էյվզն ու Լիչը պաշտոնը ստանձնել են 2012 թվականի հունվարին: Դեսպանների մշտական նստավայրը Երևանում է, իսկ դեսպանի պարտավորությունները նրանք պետք է կատարեն հերթով՝ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ:
Էյվզը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում աշխատում է 1996 թվականից, իսկ Լիչը՝ 2000 թվականից: Մինչ այդ նրանք աշխատել են գիտության և սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտում և Հարավային Կովկասի վերաբերյալ բազմամյա փորձ և գիտելիքներ ունեն:
Վերջին ժամանակներում նրանք աշխատել են համատեղ Տոկիոյի և Մոսկվայի բրիտանական դեսպանություններում: 2011 թվականին Էյվզը ներկայացրել է Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Լիբիայի, Սիրիայի և Իրանի հարցերով մարդու իրավունքների խորհրդում: Զույգն ունի երեք երեխա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: