480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն իր համար փակված է համարում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը. փոխնախագահ
17:20
25 Հունվարի 2012

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իր համար փակված է համարում Հայաստանի՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին խորհրդարանին առաջարկեցին օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է մեծամասնական ընտրահամակարգի վերացում և անցում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
«Այս հարցը փակ է եղել դեռ 2011 թվականի հոկտեմբերին, երբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը: Մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության և քննարկումների քաղաքական այլ ուժերի հետ, սակայն դա չի նշանակում, որ մեր ընդունած որոշումներն անպայման պետք է փոփոխվեն»,- ասաց Սահակյանը:
Ըստ նրա, ՀՀԿ-ն միշտ մասնակցում է քաղաքական երկխոսություններին, քանի որ քաղաքական դաշտն ընդհանուր է:

Ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հոկտեմբերին ընդունած Ընտրական օրենսգրքի նախաձեռնողները Հայաստանի կոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» ներկայացուցիչներն են:
Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ և «Օրինաց երկիր» կուսակցությունը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։