487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի Սենատի որոշումը կխթանի Թուրքիայի համապատասխան գործընթացները. ռուս փորձագետ
17:17
25 Հունվարի 2012

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումը վերջիվերջո կխթանի թուրքական հանրության շրջանակներում համապատասխան գործընթացները, ասել է  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Ֆրանսիայի Սենատը երկուշաբթի ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը: Ցեղասպանության ժխտման համար փաստաթուղթը, որը նախատեսում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք, դեկտեմբերի 22-ին հավանության է արժանացել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ ԱԺ-ի կողմից: Օրինագիծը պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից:

«Հզոր և ուժեղ երկիր լինելով և ձգտելով բարի հարաբերություններ հաստատել հարևանների հետ՝ Թուրքիան ոչ թե զգացմունքային և քիչ կառուցողական, այլ իր պատմության դրամատիկ էջերի վերլուծության և կշռված մոտեցման կարիք ունի»,-չորեքշաբթի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Արեշևը:
Մեկնաբանելով թուրքական ղեկավարության և քաղաքական գործիչների կտրուկ ելույթները՝ նա ասաց, որ իրավիճակը մի քանի ամսից կկայունանա:

«Հիմա էմոցիաների հերթական ալիքն է, որը կանցնի, քանի որ Թուրքիայի համար շատ կարևոր են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ արևմտյան աշխարհի հետ հարաբերությունները: Միջոցների այն համակարգը, որը հնչում է թուրք քաղաքական գործիչների կողմից անգամ մինչև դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի նվազումն ու թուրքական տարածության միջոցով Ֆրանսիայի քաղաքային ինքնաթիռների թռիչքների արգելքը, ավելի շատ հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասաց նա:

Թուրքական իշխանությունները դեռ երկուշաբթի օրը՝ մինչև օրինագծի ընդունումը սպառնացել են ֆրանսիացիներին պատասխան միջոցներով, իսկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նա այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրենքը հաստատվի: Ֆրանսիական իշխանություններն իրենց հերթին կոչ են արել Թուրքիային հանգստանալ՝ նշելով, որ Թուրքիային իրենց կարևորագույն գործընկերներից մեկն են համարում և ձգտում են բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցություն զարգացնել:

Այդ կապակցությամբ Արեշևն ընդգծեց, որ եթե Եվրամիությանն անդամագրվելու թեկնածու համարվող Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ապա թուրք քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն այն կանոնների և բանավեճերի նորմերի, իրավական շրջանակների հետ, որոնք ընդունված են Արևմուտքում:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։