481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի ընդունած օրինագիծը կստիպի Թուրքիային գնալ Հայաստանի հետ հարաբերությունների լավացման. փորձագետ
13:31
24 Հունվարի 2012

Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերջնական ընդունումը կստիպի Թուրքիային գնալ Հայաստանի հետ հարաբերությունների լավացման, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ֆրանսիայի Սենատը նախօրեին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծ, որն այժմ պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից:

«Թուրքիան ստիպված կլինի գնալ Հայաստանի հետ հարաբերությունների լավացման գոնե այլ երկրներում, մասնավորապես՝ ԵՄ տարածքում օրենքի հետագա տարածումը նվազեցնելու նպատակով», - երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ սկզբնական փուլում Թուրքիան կփորձի որոշակի իռացիոնալ քայլեր ձեռնարկել, սակայն նման գործողությունները կգործեն թուրքական կողմին հակառակ, ինչի հետևանքով Անկարան ստիպված կլինի վերանայել Երևանի նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը:
Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը դեմ հանդես կգա Ադրբեջանը:

«Սակայն Թուրքիայում բարկացած են ադրբեջանցիների վրա, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները դադարեցվեցին Ադրբեջանի պատճառով: Եթե դա չլիներ, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացն այսքան հեռու չէր գնա», - կարծում է նա:

Մինասյանը նաև ընդգծեց, որ Սարկոզիի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերջնական հաստատումը տեխնիկական գործընթաց է, քանի որ առանց Ֆրանսիայի նախագահի քաղաքական կամքի այս օրենքը չէր ընդունվի երկրի խորհրդարանում:

Նա ավելացրեց, որ օրենքն արտացոլում է Ֆրանսիայում տիրող հասարակական տրամադրվածությունը՝ մի կողմից հակաթուրքական և հակամահմեդական, մյուս կողմից այն ներկայացնում է ֆրանսիացիներին որպես համամարդկային հումանիտար արժեքների կրողներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: