486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան նվազագույնի կհասցնի դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ. ԶԼՄ
11:20
24 Հունվարի 2012

Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծին հավանություն տալուն ի պատասխան Թուրքիան կոշտ միջոցներ կձեռնարկի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Անկարայի կողմից սահմանվող պատժամիջոցները, ինչպես ակնկալվում է, երեքշաբթի խորհդարանում կհրապարակի վարչապետ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից դեկտեմբերին հավանության արժանացած օրինագծի վերաբերյալ քվեարկությունը Սենատում կայացավ երկուշաբթի երեկոյան: Այն նախատեսում է պատիժ ազատազրկման և 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանության ժխտման համար:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո, Թուրքիան խորհրդակցության համար հետ կանչեց Փարիզից իր դեսպանին, հայտարարեց Ֆրանսիայի հետ ռազմական և այլ կապերի դադարեցման մասին, չեղյալ հայտարարեց համատեղ զորավարժությունները և մի շարք այլ հակամիջոցներ ընդունեց: Այդ ժամանակ թուրք վարչապետը հայտարարեց Ֆրանսիայի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կախված օրինագծի ընդունման հետ կապված իրավիճակի զարգացումից:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գործադիր կոմիտեի՝ երկուշաբթի Անկարայում կայացած նիստում  քննարկվել են Ֆրանսիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները, հայտնում է «Միլիեթ» թերթը: Մասնավորապես, նշում է թերթը, խոսքն անորոշ ժամանակով Փարիզից դեսպանի և ռազմական կցորդի հետ կանչելու, Անկարայում ֆրանսիացի ռազմական կցորդին հավատարմագրումից զրկելու, Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի (մինչև երկրորդ քարտուղարի մակարդակի) հասցնելու, Թուրքիայի կողմից անցկացվող թենդերներին ֆրանսիական ընկերությունների մասնակցությանն արգելելու, ֆրանսիական բանակի ինքնաթիռների և նավերի համար թուրքական օդային և ծովային տարածքը փակելու մասին է: Թուրքական կողմը, բացի այդ, կօգտագործի միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունած որոշման չեղյալ հայտարարելուն, գրում է «Միլիեթը»: 

Թուրքիայի ԱԳՆ-ն չափազանց կտրուկ արձագանքեց ֆրանսիացի սենատորների որոշմանը՝ դա «անպատասխանատվության օրինակ» անվանելով:

«Ընդունած որոշումը հարված է հասցնում մտքի ազատությանը», ասվում է երեքշաբթի լույս գիշերը թուրքական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ այն բացասաբար կանդրադառնա երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա:

Օրինագծի՝ ուժի մեջ մտնելու (նախագահի կողմից ստորագրման) դեպքում Անկարան ավելի վաղ նախանշված հակամիջոցներ կընդունի: «Թուրքիան լի է հիմնարար մարդկային արժեքների և հասարակության խղճի հետ հաշվի չնստող անարդար որոշման դեմ անհրաժեշտ բոլոր քայլերն ընդունելու վճռականությամբ»,- նշել է երկրի ԱԳՆ-ն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։