477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը
10:54
24 Հունվարի 2012

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը: 
Ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք նախատեսող այս փաստաթուղթն ընդունվել է ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին:
Սենատի կողմից ընդունված օրինագիծը պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո, Թուրքիան խորհրդակցության համար հետ կանչեց Փարիզից իր դեսպանին, հայտարարեց Ֆրանսիայի հետ ռազմական և այլ կապերի դադարեցման մասին, չեղյալ հայտարարեց համատեղ զորավարժությունները և մի շարք այլ հակամիջոցներ ընդունեց: Այդ ժամանակ թուրք վարչապետը հայտարարեց Ֆրանսիայի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կախված օրինագծի ընդունման հետ կապված իրավիճակի զարգացումից:

Ավելին, Թուրքիայի վարչապետը փորձել է ճնշում գործադրել Փարիզի նկատմամբ՝ օգտագործելով «ալժիրական քարտեզը»: Մասնավորապես, Էրդողանը «ցեղասպանություն» է որակել Ալժիրում ֆրանսիական բանակի գործողությունները:

Սակայն այդ հայտարարություններին ի պատասխան՝ Ալժիրում և Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով պատասխան տրվեց: 

Սկզբում Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահան կոչ արեց Թուրքիային դադարեցնել գաղութային ժամանակահատվածում ալժիրցիների սպանության թեմայով քաղաքական կապիտալ կուտակել՝ հայտարարելով, որ «ոչ ոք իրավունք չունի օգտագործել ալժիրցիների արյունն իր բիզնեսում»: Այնուհետև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Էրդողանին հղած իր նամակում հիշեցրեց, որ Փարիզն ընդունել է անցյալի իր սխալները: Նա նախազգուշացրեց նաև, որ այդ օրենքի կապակցությամբ ձեռնարկած չափազանց մեծ քայլերը, կվնասեն երկու երկրների հարաբերությունները, և այդ պատասխանատվությունը կընկնի գործընթացը նախաձեռնողների վրա:
Երկուշաբթի Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն Թուրքիային հանդարտության կոչ արեց՝ նշելով, որ Անկարան Փարիզի կարևորագույն գործընկերներից է:

Փորձագետների կարծիքով, ֆրանսիացի խորհրդարանականների սկսած գործընթացը կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել և անցնել եվրոպական այլ երկրներ:

Մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված օրենքի ընդունման հավանականության մասին են խոսել Բունդեսթագի անդամները:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով:։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: