480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
Փարիզը Անկարային հանդարտության կոչ է արել Սենատում Հայոց ցեղասպանության մասին օրենքի քվեարկությունից առաջ
18:01
23 Հունվարի 2012

Ֆրանսիան Թուրքիային հանդարտվելու կոչ է անում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի առնչությամբ, որը կքննարկվի երկուշաբթի ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի կողմից, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011թ. դեկտեմբերի 22-ի նիստի ժամանակ ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Օրինագիծն առաջարկվել է «Հանուն ժողովրդական շարժման միություն» (UMP) իշխող կուսակցության պատգամավորի կողմից:

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ իր երկիրը կպատասխանի «իր որոշումներով», եթե ֆրանսիական Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտման պատժի մասին օրինագիծը, իսկ ինքն այլևս չի մեկնի Ֆրանսիա, եթե տեղի խորհրդարանի վերին պալատը հաստատի այդ օրինագիծը:

«Մենք հանդարտության կոչ ենք անում»,-ասել է Վալերոն՝ նշելով, որ Թուրքիան Ֆրանսիայի կարևորագույն գործընկերներից մեկն է:

Ըստ նրա՝ Ֆրանսիան «մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ ունեցած մեր հարաբերություններին, հատկապես՝ միջազգային և կրոնական հարցերով»: «Մենք նաև շահագրգռված ենք բոլոր բնագավառներում մեր հարաբերությունների զարգացման հարցում»,- ավելացրել է նա:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո, Թուրքիան խորհրդակցության համար հետ կանչեց Փարիզից իր դեսպանին, հայտարարեց Ֆրանսիայի հետ ռազմական և այլ կապերի դադարեցման մասին, չեղյալ հայտարարեց համատեղ զորավարժությունները և մի շարք այլ հակամիջոցներ ընդունեց: Այդ ժամանակ թուրք վարչապետը հայտարարեց Ֆրանսիայի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կախված օրինագծի ընդունման հետ կապված իրավիճակի զարգացումից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: