482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ՀՀ ԱԺ ընտրություններին նույնիսկ մեծամասնական համակարգի պահպանման դեպքում. պատգամավոր
14:56
23 Հունվարի 2012

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եթե հարյուրտոկոսանոց համամասնական համակարգին անցում կատարելու մասին օրինագիծը մերժվի և պահպանվի մեծամասնական ընտրական համակարգը, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:

«Հայաստանի նման երկրներում հարյուրտոկոսանոց համամասնական ընտրական համակարգը կհանգեցնի նրան, որ խորհրդարան կգան իսկապես պատրաստված պատգամավորներ, ովքեր կկարողանան և կցանկանան աշխատել օրենքների վրա և օրենքով», - ասաց Բախշյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցությունն ամեն դեպքում կմասնակցի ընտրություններին, սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան թեկնածու կներկայացվի ցուցակում և արդյո՞ք կրկին կառաջադրվեն խմբակցության ներկա պատգամավորները:

Իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հերթին նշել է, որ հարյուրտոկոսանոց համամասնական համակարգով ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երկար տարիներ քննարկվել է ՀՀԿ-ում, սակայն անհրաժեշտ չի համարվել Հայաստանի համար:

«Վերջերս շատ ակտիվորեն խոսվում է ընտրությունների նման համակարգին անցում կատարելու մասին, սակայն ոչ ոք չի քննարկում այն փաստը, թե, արդյո՞ք, հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի դեպքում չեն խախտվի ընտրողների իրավունքները», - ասել է Ավետիսյանը:

Պատգամավորի խոսքերով՝ այս օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդարանում քվեարկելու ընթացքում նա անձամբ դեմ կքվեարկի Հայաստանում հարյուրտոկոսանոց համամասնական ընտրությունների անցկացմանը:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:

ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից (41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական համակարգով, իսկ 90-ը՝ համամասնական համակարգով):

Ընթացիկ գումարման խորհրդարանում ներկայացված է հինգ խմբակցություն, որոնցից երեք կոալիցիոն են՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև երկու ընդդիմադիր՝ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը:
Իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում զբաղեցնում է տեղերի մեծամասնությունը՝ 63 մանդատ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: