482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Դինքի գործով դատավճիռը վկայում է Թուրքիայում դատական բարեփոխման անհրաժեշտության մասին. ԵԽ պատգամավոր
19:55
19 Հունվարի 2012

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանի վճիռը վկայում է Թուրքիայում դատական բարեփոխման անհրաժեշտության մասին, կարծում է ԵԽ Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օյմեն Ռոյթենը:

«Դատավճիռը հիասթափություն է առաջացնում: Հրանտ Դինքի գործը կարող է դառնալ այն բանի օրինակը, թե իրավապահ մարմիններն ինչպես պետք է լուծեն հասարակության մեջ ավերիչ ուժերի հետ կապված խնդիրները», - մեջբերեցին Ռոյթենի խոսքերը ԵԽ-ում Եվրոպական ազգային կուսակցության խմբի մամուլի ծառայությունից:

Թուրքիայի մասին իր զեկույցներում Եվրախորհրդարանը բազմիցս կոչ է արել թուրքական իշխանություններին լիարժեք քննություն անցկացնել Հրանտ Դինքի սպանության գործով և պատասխանատվության ենթարկել հանցագործության հետ կապված բոլոր անձանց:

Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink) սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, իր գրասենյակի մոտ: Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել է հանցագործությունը, հայտարաարելով, որ որոշել է սպանել լրագրողին, նախևառաջ,  Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող նրա հրապարակումնեևրի համար:

Դինքի սպանության գործով դատավարությունը, որին ուշադրություն էին դարձնում նաև ԵՄ-ում, տևեց 2007 թ.-ի հուլիսից մինչև այս տարվա հունվարի 17-ը: Նախորդ տարի դատարանը 21 տարի և տասն ամիս ազատազրկման էր դատապարտել սպանության անմիջական կատարող Օգյուն Սամաստին, ում 18 տարին այդ պահին չէր լրացել: Դինքի ընտանիքի փաստաբանները կարծում են, որ Սամաստը խաղաքարն էր մի հանցագործության պատվիրատուների ձեռքում: Դատավարության արդյունքում Յասին Խայալը, ով դատարանի կողմից ճանաչվեց հանցագործության կազմակերպիչ, դատապարտվեց ցմահ բանտարկության, ևս 17 դատապարտյալներ, ովքեր մեղադրվում էին ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ, արդարացվեցին, ևս մեկ մեղադրյալի նկատմամբ դատավճիռ չի կայացվել:

Դատարանը վճռեց, որ որևէ հանցավոր խումբ կապ չունի լրագրողի սպանության հետ, ինչը Թուրքիայում քննադատության մեծ ալիքի պատճառ դարձավ: Սկզբից քննությունը հայտարարում էր, թե հանցագործության կատարման մեջ ներգրավված են անձինք, ովքեր կապ ունեն ինչ-որ գաղտնի կազմակերպության գործունեության հետ, որը կառավարության տապալում էր ծրագրում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։