484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ստամբուլում Դինքի սպանության գործով դատավճռի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել
19:22
19 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլում շուրջ 30 հազար մարդ է մասնակցել «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի դեմ կազմակերպված բողոքի ակցիային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Լրագրողի մահվան հինգերորդ տարելիցին նվիրված երթը սկսվել է Ստամբուլի Թաքսիմ կենտրոնական հրապարակում և ավարտվել հանրահավաքով թերթի գրասենյակի մոտ` Շիշլիի մոտակայքում, որտեղ 2007 թ.-ի հունվարի 19-ին սպանվել է Դինքը:

Ցույցին մասնակցել են լրագրողներ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, շարքային քաղաքացիներ, ովքեր պահել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Այս գործն այսպես չի ավարտվի», «Մենք բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Մարդասպան-պետությունը պատասխան կտա» գրառումներով ցուցանակներ:

Ակցայի կազմակերպիչները կոչ էին արել, որպեսզի բազմահազարանոց երթը չուղեկցվի որևէ նշանաբանով: Ինչպես նշում են սոցիալական ցանցերի այցելուները, նշանաբանի կարիք չկար, քանի որ սկզբից էլ պարզ էր, որ երթը ուղղված կլինի ոչ միայն դատավճռի դեմ, որը Թուրքիայում զանգվածային դժգոհության առիթ էր դարձել, այլև կվերածվի զանգվածային ցույցի` ի պաշտպանության մտքի և խոսքի ազատության:

«Հինգ տարի է անցել, ինչ ոչնչացրել են Հրանտ Դինքին: Հինգ տարի առաջ նրան հրաժեշտ տալու նպատակով Ստամբուլի փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ՝ արցունքներն աչքերին, ճանապարհում էին նրան: Մենք հավատում ենք և հուսով ենք, որ սպանության հնգամյա տարելիցին կրկին նույն համախմբվածությունը կլինի», - նշվում է ակցիայի կազմակերպիչների կոչում, որը տարածվել է ինտերնետում: «Այս գործը չի ավարտվի այնպես, ինչպես հիմա է, անգամ եթե անցնի ոչ թե 5, այլ 95 տարի», - նշում են կազմակերպիչները:

Դինքի սպանության գործով դատավարությունը, որին ուշադրություն էին դարձնում նաև ԵՄ-ում, տևեց 2007 թ.-ի հուլիսից մինչև այս տարվա հունվարի 17-ը: Նախորդ տարի դատարանը 21 տարի և տասն ամիս ազատազրկման էր դատապարտել սպանության անմիջական կատարող Օգյուն Սամաստին, ում 18 տարին այդ պահին չէր լրացել: Դինքի ընտանիքի փաստաբանները կարծում են, որ Սամաստը խաղաքարն էր մի հանցագործության պատվիրատուների ձեռքում: Դատավարության արդյունքում Յասին Խայալը, ով դատարանի կողմից ճանաչվեց հանցագործության կազմակերպիչ, դատապարտվեց ցմահ բանտարկության, ևս 17 դատապարտյալներ, ովքեր մեղադրվում էին ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ, արդարացվեցին, ևս մեկ մեղադրյալի նկատմամբ դատավճիռ չի կայացվել:

Դատարանը վճռեց, որ որևէ հանցավոր խումբ կապ չունի լրագրողի սպանության հետ, ինչը Թուրքիայում քննադատության մեծ ալիքի պատճառ դարձավ: Սկզբից քննությունը հայտարարում էր, թե հանցագործության կատարման մեջ ներգրավված են անձինք, ովքեր կապ ունեն ինչ-որ գաղտնի կազմակերպության գործունեության հետ, որը կառավարության տապալում էր ծրագրում:

Թուրքիայի ղեկավարությունը, ընդդիմությունը, իրավապաշտպաներն ու ԶԼՄ-ները դժգոհություն հայտնեցին Դինքի գործով դատական գործընթացի արդյունքների կապակցությամբ:

«Դատավարությունը երկար տևեց, հրապարակվեց առաջին վճիռը, սակայն գործընթացը շարունակվում է: Հուսով եմ, որ գործով վերջնական դատավճիռը կհրապարակվի սեղմ ժամկետներում», - հինգշաբթի լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` ակնարկելով, որ գործընթացի ավարտի մասին կարելի կլինի խոսել դատավճռի բողոքարկումից հետո: Դինքի ընտանիքի փաստաբանները նախատեսում են բողոքարկել դատավճիռը:

«Սա դեռ վերջնական վճիռը չէ, դեռևս պետք է բողոքարկման գործընթաց տեղի ունենա», - իր հերթին ասել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչն իր հերթին քննադատել է դատավորին, ով գործընթացից հետո խոստովանել է լրագրողներին, որ բավարարված չէ կայացված վճիռով:

«Դատավորները վճիռներ են կայացնում հանցանշանների և խղճի հիման վրա: Արդարադատության մարմինների ներկայացուցչին հարիր չէ հայտարարել, թե նա գործընթացի ժամանակ բարոյապես բավարարված չէ կայացված վճռից», - լրագրողներին ասել է Արինչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: