478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանից դուրս կուսակցությունները պահանջում են կրճատել ընտրությունների մասնակցության գրավի չափը
18:15
18 Հունվարի 2012

Խորհրդարանից դուրս «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» և «Մայր հայրենիք» կուսակցությունների ղեկավարներ Արման Սարգսյանը և Կարինե Թումանյանը չորեքշաբթի կողմ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ ընտրական գրավի չափի կրճատմանը:

ՀՀ ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի երրորդ կետի հինգերորդ դրույթի համաձայն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումին կցվում է նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը, որը կազմում է մոտ 8 մլն դրամ կամ մոտ 20 հազար դոլար:

«Խոսքը վերաբերում է միայն նրան, որ մենք պատրաստ ենք գաղափարական պայքարի, այլ ոչ փողերի պայքարի... Ուզում եմ հարց ուղղել բոլոր նրանց, ովքեր հաստատում են, որ նման վճարմանն անպատրաստ կուսակցությունները ոչինչ չարժեն. «Դուք ձեր դրամապանակներո՞վ եք մրցում մեզ հետ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Այդ կապակցությամբ նա խորհուրդ տվեց իր գործընկերներից մի քանիսին, մասնավորապես՝ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, «իրենց չափազանց գոռոզ չպահեն, քանի որ նման մոտեցումը հակասում է ցանկացած նորմալ երկրի ժողովրդավարական սկզբունքներին»: Սարգսյանն ավելացրեց, որ ընտրական գրավի վերաբերյալ դրույթը մշակման կարիք ունի:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելու համար ստորագրություններ հավաքելուն վերաբերող պահանջները հասկանալի են և հեշտ իրականացվող:

«Մայր հայրենիք» կուսակցության ղեկավար Կարինե Թումանյանն իր հերթին առաջարկությամբ է հանդես եկել՝ նվազագույն աշխատավարձի մինչև 2,5 հազարապատիկի չափով կրճատել ընտրական գրավի չափը:
ԸՕ-ում փոփոխություններ կատարալու առաջարկների թվում Թումանյանը նաև նշեց ընտրությունների համամասնական համակարգից հրաժարվելը՝ հիմնավորելով, որ համամասնական ընտրակարգով ընտրությունները հաճախ «տեղի հեղինակությունների միջև անառողջ պայքարի են վերածվում, որտեղ կոռուպցիան է իշխում և բացակայում է քաղաքական բաղադրիչը»:

Երկու կուսակցությունների առաջարկներին միացել են նաև «Միացեք, հայեր», Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը, «Հայկանդուխտ» կուսակցությունը, Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը, ինչպես նաև «Տիկնայք հայոց աշխարհի», «Հայրենիք» կուսակցությունները:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։