485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը տարօրինակ դրության մեջ է հայտնվել՝ Ֆրանսիային մեղադրելով ցեղասպանության մեջ. Կոմերսանտ
19:19
16 Հունվարի 2012

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիային մեղադրելով ալժիրցիների ցեղասպանության մեջ, հայտնվել է տարօրինակ դրության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

Պարբերականը նշում է, որ Ալժիրն իր վարչապետի անունից Թուրքիային խնդրել է չանհանգստանալ:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Ֆրանսիայի սիմետրիկ պատասխանի գաղափարն Էրդողանն է հորինել՝ ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունման կապակցությամբ, որը հաստատել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն ժխտման քրեակական պատասխանատվությունը:

Օրինագիծը (գերագույն պալատի և նախագահի հաստատումից հետո այն ուժի մեջ է մտել) անցել է անցած տարվա վերջին ստորին պալատում, չնայած Թուրքիայի նախազգուշացումներին, որ այդ քայլը որպես ոչ բարեկամական կդիտարկվի:

«Այժմ նախագահական ընտրությունների նախաշեմին ֆրանսիացի քաղաքական գործիչների համար առավել կարևոր է չփչացնել երկրում (և Եվրոպայի բազմաքանակ)  ազդեցիկ հայկական համայնքի հետ հարաբերությունները: Այդ պատճառով օրինագիծը մեծ խանդավառությամբ է ընդունվել»,- գրում է թերթը:
Հոդվածում նշվում է, որ ի սկզբանե Անկարայի պատասխան միջոցները քիչ թե շատ կանխատեսելի դիվանագիտական քայլերն էին՝ ռազմական համագործակցությունը դադարեցրած դեսպանի արձագանքը, այցելությունների հետաձգումը և այլն: Սակայն այնուհետև երկրի վարչապետը «առավել սիմետրիկ միջոցներ հորինեց, մասնավորապես՝ ֆրանսիացիներին մեղադրեց ալժիրցիների ցեղասպանության մեջ»:
Ինչպես գրում է թերթը, նախաձեռնությունն անմիջապես շարունակություն գտավ Թուրքիայում: Անկարայի Քաղաքացիական խորհուրդը հունվարի 10-ին որոշեց այն փողոցը, որտեղ գտնվում էր ֆրանսիական դեսպանությունը, (նախկինում այն Փարիզյան էր կոչվում) անվանել Ալժիրի փողոց: Դեսպանատան կողքին ալժիրյան ցեղասպանության զոհերի հսկայական հուշարձան է կանգնեցվել, իսկ դը Գոլի ներկա փողոցը կվերանվանվի, երբ փոխարինող մեկին կգտնեն:

Ֆրանսիայում թուրքական իշխանությունների այդ միջոցներն արհամարհել են: Սակայն դրանք նկատել են Ալժիրում և բոլորովին չեն ուրախացել: Ամեն դեպքում երկրի վարչապետ Ահմեդ Ույախյան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է թերթը:

«Ես դիմում եմ մեր թուրք ընկերներին՝ դադարեք փորձել Ալժիրի գաղութացման վրա քաղաքական կապիտալ ստեղծել...Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իր շահերը, բայց ոչ ոք չի կարող առւտուր անել ալժիրյան արյան վրա»,- հայտարարել է վարչապետը:

«Այս անգամ արդեն Թուրքիան ստիպված էր այնպիսի տեսք ընդունել, թե իբր ոչինչ չի կատարվել: Ալժիրի վարչապետի խոսքին պաշտոնական արձագանք չեղավ, իսկ Անկարայում հավատարմագրած լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցների ժամանակ թուրքական իշխանությունների ներկայացուցիչները հասկացրեցին, որ Ույախիի խոսքը դիտարկում են Ալժիրի ներքաղաքական պայքարի համատեքստում են՝ մայիսին նախատեսած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- նշում է հոդվածիի հեղինակը:
«Լիովին բնական է, որ երկրի տարբեր մարդիկ կարող են տարբեր տեսանկյուններ ունենալ այդ հարցում»,-  Ստամբուլում անգլերեն լեզվով հրատարակվող Today's Zaman թերթը մեջբերում է բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկի խոսքը:

Ինչպես նշում է պարբերականը, թուրքական իշխանությունները ևս մեկ հնարավորություն ունեն Ֆրանսիային մեղադրելու Ռուանդայում իրականացրած ցեղասպանության մեջ, բայց այս անգամ նույնպես թուրքական նախաձեռնությունը փոխըմբռնման չի ստանա: «Ռուանդան այժմ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ընդլայնելու մտադրություն ունի և Թուրքիայի պատճառով նրա հետ վեճի չի մտնի»,- գրում է «Կոմերսանտը»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։