484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգությունը» Հայաստանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հիմնավորումներով նամակը փոխանցել է ԵԽԽՎ համազեկուցողին
16:38
16 Հունվարի 2012

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները երկուշաբթի ՀՀ ԱԺ-ում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպմանը նրան փոխանցեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հիմնավորումներով նամակը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից:

Խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից: Նրանք խորհրդարանական մեծամասնությանն առաջարկել են մեկ կոնկրետ փոփոխություն մտցնել Ընտրական օրենսգրքում՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Հաղորդագրության համաձայն, նամակը հասցեագրված է Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին ու ԵՄ անդամ երկրների դեսպաններին:

«Անկախության երկու հազարամյակի ընթացքում Հայաստանի ընտրական գործընթացները երբեք Հայաստանի հասարակության և միջազգային հանրության լիարժեք աջակցություն չեն վայելել... Խնդրանքով Ձեզ ենք դիմում՝ Հայաստանի հանդեպ ունեցած Ձեր պարտավորությունների շրջանակներում օգնություն ցուցաբերել Ընտրական օրենսգրքի փոփոխմանը»,- ասվում է նամակում:

ՀՀ Ազգային ժողովում 131 պատգամավորկա, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրակարգով:

Ընթացիկ գումարման խորհրդարանում ներկայացված է հինգ խմբակցություն, որոնցից երեքը կոալիցիոն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, երկուսը ՝ընդդիմադիր՝ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:
Խորհրդարանի տեղերի մեծ մասը պատկանում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ 63 մանդատ:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա մայիսի 6-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: