478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հարցը չեն կարող իրար հետ կապվել. ՄՃԽ
11:21
16 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հարցը չեն կարող իրար հետ կապվել, կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Այս երկու գործընթացները ոչ մի կերպ չեն կարող կապվել իրար հետ: Չնայած չի կարելի պնդել, թե դրանք ընդհանրապես կապված չեն: Որոշակի աստիճանով նրանք շաղկապված են, սակայն չի կարելի հուսալ, թե հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը», - ասել է Ֆրեյզերը http://bs-kavkaz.org կայքին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական արձանագրությունները շատ ընդդիմախոսներ ունեն ինչպես հայկական և թուրքական ընդդիմության, այնպես էլ հասարակական կառույցների շրջանում, սակայն կա ևս մեկ կարևորագույն խոչընդոտ՝ Ադրբեջանը:

«Բանակցություններ սկսելով Հայաստանի հետ՝ Թուրքիան կարծում էր, թե կարող է վարել դրանք՝ հաշվի չառնելով Բաքվի կարծիքը, նա ադրբեջանցիների կողմից նման բուռն դիմադրություն չէր սպասում: Սակայն թուրքերը սխալվեցին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների, հասարակության և ազգայնամոլ ուժերի վրա՝ հասնելով նրան, որ Անկարան Երևանի հետ հարաբերություններում ստիպված է հաշվի առնել Բաքվի կարծիքը», - նշել է փորձագետը:

Ֆրեյզերի խոսքերով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կլավացնի երկու հարևան երկրների միջև հարաբերությունները, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

«Իսկ եթե արձանագրությունները չվավերացվեն, ապա կարծում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը կբարդանա՝ մեծ հիասթափություն առաջացնելով ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հասարակությունում: Սակայն հուսանք, որ այն երկար չի տևի և ատելության աղբյուր չի դառնա, քանի որ ընդհանուր շահերն ու հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռվածությունն, ամեն դեպքում, գերակայում են», - նշել է ՄՃԽ-ի եվրոպական ծրագրերի տնօրենը:

Նա համոզված է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային: «Անկարան համոզված է, որ դա բավականին դրական քայլ է առաջին հերթին արտաքին քաղաքականության տեսակետից, այսինքն նման կերպ Թուրքիան իրագործում է «զրո խնդիր հարևանների հետ» իր ծրագիրը, իսկ դա կարևոր է ԵՄ մուտք գործելու համար: Բացի այդ, Թուրքիան հնարավորություն կստանա ընդլայնել տնտեսական ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում», - ասել է Ֆրեյզերը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետի խոսքերով՝ արձանագրությունների վավերացումից հետո նա Թուրքիայի հետ բաց սահմաններ կունենա և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, իսկ արտաքին քաղաքականության հարցում այս ամենը դիվիդենտներ կբերի երկրին:

Ֆրեյզերը կարծում է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի նույնիսկ առանց քաղաքական համատեքստի: «Եկեք չմոռանանք, որ Թուրքիայում բնակվում է 40-70 հազար հայ, հետևաբար ժողովուրդների միջև շփում հաստատելու համար հարկավոր է լուծել ինչպես տնտեսական, այնպես էլ ճանապարհային հաղորդակցության խնդիրները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառնալիքներին, ապա իմ կարծիքով՝ Բաքվին պետք է համոզել, որ հակամարտություններից խուսափելու նպատակով նրա շահերից է բխում տեղի ունեցածին դրական վերաբերվելը», - ասել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: