484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար Ղազախստանի դեսպանատանը ընտրատեղամաս կգործի
14:33
11 Հունվարի 2012

Հայաստանում բնակվող Ղազախստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել հունվարի 15-ին կայանալիք Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին՝ քվեարկելով ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատանը գործող ընտրատեղամասում, տեղեկացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

«Ընտրատարածքում գրանցված է շուրջ 30 ընտրող, ովքեր օրենքով սահմանված կարգով դեսպանատան կողմից իրազեկվել են ընտրությունների օրը քվեարկության վայրի և կարգի մասին», - ասել է նա չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Դեսպանի խոսքով՝ ընտրատեղամասում կան անհրաժեշտ տեղեկատվական և քարոզչական փաստաթղթերը, այն ամբողջովին պատրաստ է ընտրությունների անցկացմանը:

«Արտերկրում ընտրատեղամասերի ընդհանուր թիվը կկազմի 56, դրանք բաց կլինեն Ղազախստանի բոլոր դեսպանատներում, հինգ գլխավոր հյուպատոսություններում  և երեք հյուպատոսական հաստատություններում», - նշեց նա:
Բոզժիգիտովը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի յոթ քաղաքական կուսակցություն՝ 359 թեկնածուով, ովքեր կպայքարեն 98 պատգամավորական մանդատի համար:

«Դա պատգամավորական մեկ տեղի համար ավելի քան երեք մարդ է: Բացի այդ, Մաժիլիսում (խորհրդարանի ստորին պալատ) 107 պատգամավորներից 9-ը կմրցեն Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի գծով», - ասաց նա:
Դեսպանը նաև ընդգծեց, որ երկրում իրականացվում է նախընտրական քարոզարշավ, և բոլոր կուսակցություններին հավասար հնարավորություններ են տրամադրվել ընտրարշավ անցկացնելու համար:

«Երկրում ստեղծվել են բոլոր պայմանները ԶԼՄ-ների նկատմամբ հավասար հասանելիության համար: Այսպես, 53 տպագիր հրատարակությունների, 13 հանրապետական հեռուստաալիքների, 19 հանրաճանաչ հասարակական-քաղաքական ինտերնետ-ռեսուրսների, հինգ հանրապետական ռադիոալիքների շրջանում անցկացված մոնիտորինգը ցույց է տալիս, որ բոլոր յոթ քաղաքական կուսակցությունները տեղադրում են իրենց հարյուրավոր քարոզչական նյութերն այդ ԶԼՄ-ներում», - ասաց Բոզժիգիտովը:

Նա նաև տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին հետևելու է 819 միջազգային դիտորդ, իսկ ԱԳՆ-ում հավատարմագրված է օտարերկրյա ԶԼՄ-ների 118 ներկայացուցիչ:
2011թ.-ի նոյեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր ստորագրեց Մաժիլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, որոնք կանցկացվեն հունվարի 15-ին:

Մաժիլիսի ցրումը նախաձեռնել էին մի խումբ պատգամավորներ, երկրի ղեկավարին ուղղված դիմումի տակ ստորագրել էր 107 պատգամավորներից 53-ը: Նրանք հիմնավորեցին իրենց նախաձեռնությունը ճգնաժամի նոր ալիքի նախաշեմին շուտափույթ կերպով ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ, որպեսզի «բոլոր պետական մարմինները, կառավարությունն ու խորհրդարանը, չշեղվելով ընտրությունների անցկացման հարցում, իրենց ուշադրությունը կենտրոնացնեն հակաճգնաժամային միջոցառումների իրականացման վրա»: Նրանք նաև նպատակահարմար են համարում «չհետաձգել ժողովրդավարական մեխանիզմների իրականացումը, որոնք թույլ են տալիս ձևավորել բազմակուսակցական խորհրդարան»:

Ստորին պալատի նախկին կազմում կուսակցական ցուցակներով ընտրված բոլոր 98 պատգամավորները ներկայացնում էին «Նուր Օթան» կուսակցությունը, որը հաղթել է 2007 թ.-ի օգոստոսի 18-ին կայացած ընտրությունների ժամանակ այն դեպքում, երբ այլ կուսակցություններ չեն կարողացել հաղթահարել 7 տոկոսանոց շեմը:

Արտահերթ ընտրությունների անցկացումից հետո Մաժիլիսն այլևս չի կարող միակուսակցական լինել: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ եթե երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը չկարողանա հավաքել ձայների 7 տոկոսը, այն կկարողանա մասնակցել պատգամավորական մանդատների բաշխմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: