482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն դատապարտում է Իրանի որոշումը
12:15
11 Հունվարի 2012

Վաշինգտոնը դատապարտում է Իրանի նոր ձեռնարկությունում ուրանի հարստացման աշխատանքների մեկնարկի մասին իրանական կառավարության որոշումը, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ «Ֆորդու» իրանական ձեռնարկությունը սկսել է ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները: Երկուշաբթի ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները, հղում անելով Վիեննայի դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել էին, որ իրանցի մասնագետները դեռևս մեկ շաբաթ առաջ են սկսել ուրանի հարստացման աշխատանքները «Ֆորդուում», և ՄԱԳԱՏԷ-ի հսկիչներն արդեն այցելել են ձեռնարկություն:

«Այս քայլը Իրանի կողմից սեփական պարտավորությունները կոպիտ կերպով անտեսելու ևս մեկ դրսևորում է, այն ապացուցում է, որ այս երկրի մեկուսացման պատճառները երկրի ներսում են», - նշվում է Քլինթոնի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նշել է, որ երեք տարի առաջ նոր գործարանը գաղտնի էր կառուցվում, իսկ հարստացված ուրանի արտադրությունն ավելացնելու մտադրությունն էլ արդարացում չունի:
«Ուրանի հարստացումը հերթական քայլն է, որն Իրանին ավելի կմոտեցնի բարձր հարստացված ուրանի արտադրության հնարավորությանը՝ պիտանի միջուկային զենքի արտադրության համար»,- ընդգծել է նա:
Քլինթոնի կարծիքով՝ իրանական իշխանությունները ստում են՝ պնդելով, թե վառելիքն անհրաժեշտ է բժշկական իզոտոպերի արտադրության համար:

«Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումն ու հետևել միջազգային պարտավորություններին: Մենք նաև կոչ ենք անում Իրանին վերադառնալ «5+1» ձևաչափի բանակցություններին», - նշել է Քլինթոնը:
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո միջուկայի զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։