478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ձմռանը պետք չէ սպասել ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների. քաղաքագետ
14:31
10 Հունվարի 2012

Ձմռանը ընդդիմության բազմաքանակ հանրահավաքներ չեն լինի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ես քաղաքական և սոցիալական իրականության մեջ հիմքեր չեմ տեսնում բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնելու համար: Համենայնդեպս ընդդիմադիր ՀԱԿ-ի շահերից է բխում, որ ակտիվությունն աճի ընտրությունների նկատմամբ, ինչ-որ ձևով հռետորություն արմատավորվի և հանրահավաքներն առավելագույն թվով կազմակերպվեն ոչ թե ձմռանը, այլ անմիջապես ընտրություններից առաջ»,- երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2012թ.-ի մայիսին:
Ըստ նրա, հանրահավաքները փաստացիորեն նախընտրական քարոզարշավի վրա ազդելու ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի գլխավոր գործիքն են, և ՀԱԿ-ը հանրահավաքների գործիքի միջոցով ընտրություններին է ներգրավելու ապագա ընտրազանգվածին:

«ՀԱԿ-ը մյուս արմատական ուժերից ձայներ կորզելու խնդիր չունի, քանի որ այստեղ նա անվիճելի առաջատար է, նրա խնդիրը չդժգոհող, անտարբեր ընտրազանգվածի զգալի մասին իր շարքերը ներգրավելն է: Դրա համար պետք է, որ հանրահավաքներն ավելի շատանան ընտրություններից առաջ»,- նշեց Իսկանդարյանը:
Կհաջողվի կոնգրեսին առավել շատ քանակությամբ կողմնակիցներ ներգրավվել նախընտրական հանրահավաքներին, թե ոչ, ըստ քաղաքագետի, առաջին հերթին կախված է սոցիալ-տնտեսական իրավիճակից և ՀԱԿ-ի հետագա աշխատանքի հաջողությունից:

Ինչպես նախկինում հայտնել էր ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայ Ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա 2012թ.-ի փետրվարին:
Նոյեմբերի 25-ին Երևանում կայացած ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, ըստ Ոստիկանության տվյալների, մասնակցել է 2,7 հազար մարդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: