481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Սարկոզին կոչ է անում Թուրքիային հարգել Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումը
19:18
23 Դեկտեմբերի 2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է անում պաշտոնական Անկարային հարգել ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի տեսակետը, հաղորդում է  Todayszaman թուրքական աղբյուրը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից ընդունված օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի Սենատի կողմից:

Ի նշան բողոքի, Թուրքիան դադարեցրել է Ֆրանսիայի հետ քաղաքացիական և տնտեսական հարաբերությունները:
«Ես հարգում եմ մեր թուրք ընկերների համոզմունքները: Թուրքիան մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն ունի, սակայն նա նույնպես պետք է հարգի մեր համոզմունքները»,- Պրահայում Չեխիայի նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության ժամանակ ասել է Սարկոզին:

Ինչպես հաղորդում է Todayszaman-ը, Սարկոզին նշել է նաև, որ Ֆրանսիային պետք չէ մյուս երկրներից թույլտվություն ստանալ, որպեսզի քաղաքական որոշումներ կայացնի:
 «Ֆրանսիան ոչ ոքի չի ցանկանում դաս տալ, սակայն նաև չի ցանկանում, որ իրեն մյուսները սովորեցնեն: Ֆրանսիան ինքնիշխան կերպով է կայացնում իր որոշումները»,- ասել է նախագահը և նշել, որ Ֆրանսիան որոշակի համոզմունքներ ունի մարդու իրավունքների վերաբերյալ:

Todayszaman-ի համաձայն, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և շատ է «տխրել» Ֆրանսիայի համառության պատճառով:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: