+19
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին՝ ի պատասխան Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության մասին օրինագծին. հեռուստատեսություն
17:50
22 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան Փարիզից հետ է կանչում արտակարգ և լիազոր դեսպանին խորհրդատվությունների համար՝ ի պատասխան հինգշաբթի Ֆրանսիայի Ազգայի ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի կիրառման մասին օրենքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի լրատվական հեռուստաալիքներին:

Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից ընդունված օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից:

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ զգուշացնում էին Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում պատասխան միջոցներ կկիրառեն:

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Հաբեր-Թյուրք հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է, որ ուրբաթ վերադառնում է հայրենիք:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու հետ մեկտեղ Թուրքիան անորոշ ժամանակով կսառեցնի շփումները Ֆրանսիայի հետ քաղաքական մակարդակի վրա և պատժամիջոցներ կկիրառի ֆրանսիական ընկերությունների նկատմամբ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցում է 13,5 մլրդ եվրոն, թուրքական նախագծերում ֆրանսիական ներդրումները հասնում են 6,5 մլրդ եվրոյի: Թուրքիայում գործում է շուրջ հազար ֆրանսիական ընկերություն, այդ թվում նաև 30 առաջատար ընկերություն, որոնք խոշոր նախագծեր են իրականացնում ամենատաբեր բնագավառներում՝ սկսած ապահովագրական հատվածից մինչև մեքենաշինություն և ավիաշինություն, այդ ընկերությունները ձգտում են նոր նախագծեր ստանալ, այդ թվում նաև սևծովյան Սինոպ գավառում ԱԷԿ-ի կառուցման նախագիծը, որը գնահատվում է 20 մլրդ դոլար:

Airbus ընկերությունը Թուրքիա քաղաքացիական ինքնաթիռների հիմնական մատակարարներից մեկն է, «Թուրքական ավիաուղիներ» ազգային խոշորագույն ավիաընկերության օդային պարկի գրեթե կեսը համալրված է այդ օդանավերով, 2023 թ.-ին նա նախատեսում է թարմացնել իր պարկը, այդ թվում նաև Airbus-ների հաշվին, գրում են թուրքական պարբերականները:

Թուրքական ԶԼՄ-ների կարծիքով՝ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ֆրանսիան կարող է լուրջ վնասներ կրել թուրքական շուկայում և զրկվել նախագծերից, որոնք գնահատվում են 40-50 մլրդ դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: