+19
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Ղազախստանում տիրող անկարգությունների կապակցությամբ
11:23
20 Դեկտեմբերի 2011

ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է ղազախական Ժանաոզեն քաղաքում վերջին անկարգություններով, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ:

Ինչպես ուրբաթ հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դեկտեմբերի 16-ին Ժանաոզենում (Մանգիստաուսի մարզ) զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնցում ակտիվ մասնակցություն են ունեցել մարզի նավթային ընկերությունների՝ քաղաքային հրապարակում մի քանի ամիսների ընթացքում բողոքի ակցիաներ անցկացրած աշխատանքից ազատված աշխատակիցները: Զոհվել է 14 մարդ, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ղազախստանի արևմուտքում բռնկված բռնությունների կապակցությամբ: Մենք ցավակցություն ենք հայտնել և մարդկանց զսպվածության կոչ ենք արել, քանի դեռ Ղազախստանի իշխանություններն աշխատում են կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նուլանդը մտահոգություն է հայտնել անկարգությունների հետևանքով կապի խափանումների կապակցությամբ և կոչ է արել ղազախական կառավարությանն օպերատիվ լուծել այդ խնդիրները:

«Մենք ողջունում ենք Ղազախստանի կառավարության հայտարարությունները՝ անկարգությունների պատճառների մանրազնին և թափանցիկ քննություն անցկացնելու մտադրության վերաբերյալ: Հանցագործությունների պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության միջազգային չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է Նուլանդը:

Ղազախստանի բախագահ Նուրսուլթան Նազարբաևը շաբաթ օրն արտակարգ դրություն է հայտարարել Ժանաոզենում: Մինչև հունվարի 5-ը քաղաքում գործում է պարեկային ժամը, սահմանափակվել է երթևեկը, արգելվել են հանրահավաքները, սահմանափակվել է ֆոտո- և տեսանկարահանումը և կրկնօրինակող-բազմացնող տեխնիկայի կիրառումը:

Հանրապետության գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, ուրբաթ Ժանաոզենում, որտեղ արդեն կեստարուց ավելի գործադուլ են անցլացնում աշխատավարձի չափից դժգոհ նավթագործները, այրվել են ավտոմեքենաներ և 46 շենքեր, ոչնչացվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:
Ներկայում Ժանաոզենում իրավիճակը վերահսկվում է, մեղավորները պատիժ կկրեն ողջ խստությամբ, շաբաթ օրն անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Նազարբաևը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: