486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի վարչապետը կոչ է արել Սարկոզիին թույլ չտալ Հայոց ցեղասպանության ժխտման օրենքի ընդունումը
15:34
16 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանն ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որում նախազգուշացրել է նրան ֆրանսիական Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսող օրենքի ընդունման չափազանց բացասական հետևանքների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անկարայում չափազանց ցավոտ են արձագանքում մի շարք պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Թուրքական իշխանություններն ավելի վաղ զգուշացրել են Ֆրանսիային այն մասին, որ անորոշ ժամանակով հետ կկանչեն իրենց դեսպանին Փարիզից՝ օրինագծի ընդունման դեպքում խորհրդատվությունների համար:

«Օրինագիծն անմիջականորեն վերաբերում է թուրքական պետությանը, թուրք ազգությանը, Ֆրանսիայի թուրքական համայնքին: Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերություններն այլևս չպետք է դառնան երրորդ կողմերի պահանջների պատանդը: Սա նուրբ և լուրջ հարց է, կարևոր է, որ խելամտությունը գերազանցի քաղաքական հաշվարկները»,- ասվում է Էրդողանի ուղերձում, որն ուրբաթ տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Էրդողանը հույս է հայտնել, որ Սարկոզին «կպահի խոստումը» օրինագիծը չընդունելու առումով: Հակառակ դեպքում, նախազգուշացրել է նա, դա հղի է չափազանց լուրջ հետևանքներով Թուրքիայի և Ֆրանսիայի համար բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

«Դրա պատասխանտվությունը կկրեն օրինագծի հեղինակները»,- ասվում է թուրք վարչապետի ուղերձում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: