483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում մրցակից է համարում հենց իրեն
20:00
15 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ և «Յեդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը նախընտրական արշավի ժամանակ մրցակից է համարում հենց իրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երևի` ես ինքս», - ասել է Պուտինը՝ պատասխանելով հիմնական մրցակցի մասին լրագրողների հարցին: Վարչապետը պարզաբանել է, որ «նա պետք է մարդկանց համար լինի հստակ, հասկանալի, սխալներ չանի»:

«Նախորդ աշխատանքի փորձը հիմք է տալիս կարծելու, որ դա կհաջողվի անել», - նշել է նա:

Ւշխող «Յեդինայա Ռոսիան» նոյեմբերի 27-ին կայացած համագումարի ժամանակ իր կուսակցության կողմից թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են կոմունիստներն ու լիբերալ-դեմոկրատները: ՌԴ Կոմկուսի կենտկոմի առաջին փոխնախագահ Իվան Մելնիկովի խոսքերով՝ կուսակցության կողմից թեկնածուի առաջադրումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ, դա կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն է

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին երկուշաբթի հայտարարել է գործարար Միխայիլ Պրոխորովը:

ՌԴ ԿԸՀ մի շարք դիմումներ են ստացվել նախաձեռնող խմբերից ՌԴ նախագահի պաշտոնում թեկնածուների ինքնաառաջադրման մասին: ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին են հայտարարել, մասնավորապես՝ ընդդիմադիր Էդուարդ Լիմոնովը, ինչպես նաև Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովը:

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի մարտի 4-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։