484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը թույլ չի տա, որ իրեն հասարակության ապակայունացման սխեմայի մեջ ներքաշեն. Պուտին
13:37
15 Դեկտեմբերի 2011

Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել հանրության ապակայունացման սխեմայում, ռուսների հարցերին ուղիղ եթերում պատասխանելիս՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Բողոքներ կան, օրենքի շրջանակներում պարտադիր են: Իշխանության գործողությունների հետ կապված անհամաձայնությունն առկա է, քանի որ իշխանությունը ոչ միշտ է իրեն ճիշտ դրսևորում և պատասխանում ժամանակի մարտահրավերներին, հաճախ մարդիկ բախվում են անարդարությանը և դրան նույնպես հնարավոր է և պետք է արձագանքել: Բայց հանրության ապակայունացման գծով ինչ-որ սխեմաներում ներքաշվելը ես սխալ եմ համարում»,- ասել է վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ «գունավոր հեղափոխությունները» արտերկրում մշակված սխեմա են, որորնք ապակայանուցնում են հասարակությունը:

«Դա հանրության ապակայունացման մշակված սխեմա է: Եվ կարծում եմ, որ այդ սխեման ինքն իրեն չի ծնվել: Մենք գիտենք Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխության իրադարձությունները, ի դեպ, մեր ընդդիմադիրներից մի քանիսը եղել են Ուկրաինայում, որտեղ պաշտոնապես աշխատել են որպես այդ ժամանակվա նախագահ Յուշչենկոյի խորհրդատուներ: Նրանք բնականաբար այդ փորձառությունը փոխանցում են նաև ռուսական հող»,- ասել է Պուտինը:

Նա խոստովանել է նաև, որ սկզբում կարծել է, թե ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների խորհրդանիշ հանդիսացող սպիտակ ժապավենները պահպանակներ են:
«Երբ էկրանին տեսա, որ դրանք (սպիտակ ժապավենները) մի քանիսի կրծքավանդակներին են փակցված, որոշեցի, որ դա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզարշավ է, դրա համար էլ պահպանակներ են կախել...բայց այնուհետև կրկին նայեցի ու  հասկացա, որ ոչ»,-ասել է կառավարության ղեկավարը: «Բայց առաջին միտքը դրական էր՝ պայքարում են հանուն առողջ ապրելակերպի, և Ռոշալը հավանաբար հավանություն կտա դրան»,- ավելացրել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։