484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները խանգարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին. ընդդիմություն
18:19
14 Դեկտեմբերի 2011

Հայ-թուրքական արձանագրությունները խանգարեցին ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից, հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

«Չեմ կարծում, որ այդ տարիները Հայաստանին ինչ-որ դրական բանի հանգեցրեցին՝ 2009թ.-ին արձանագրությունների ստորագրման պահից ի վեր: Հակառակը, դրանք խոչընդոտեցին ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ որոշակի բացառություններով: Այդ իրավիճակը պահպանվում է մինչ այժմ»,- չորեքշաբթի Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Խուրշուդյանը՝ ամփոփելով անցնող քաղաքական տարին:

Մասնավորապես՝ Շվեդիայի խորհրդարանը 2010թ.-ի մարտի 11-ին ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:
Ըստ նրա, արձանագրությունների ստորագրումից շահեց միայն Թուրքիան, որը հրաժարվելով արձանագրությունների վավերացումից, ցույց տվեց, որ իր միակ մտադրությունը ոչ թե Հայաստանի հետ ընդհանուր խնդիրների լուծումն էր, այլ ընդամենը ժամանակ շահելու փորձ:

Խուրշուդյանն ընդգծեց, որ ներկայում Հայաստանը պատրաստ չէ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, բայց միաժամանակ առաջիկայում դրանք վավերացնելու հեռանկարներ չկան:

Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն իր հերթին նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դրական է ընդունվել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ միջազգային կառույցների կողմից, և Հայաստանն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր, որը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին:

«Մենք հայտարարել ենք նաև, որ չենք ստորագրի արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան մեզ հետ նախապայմանների լեզվով է խոսում»,- ընդգծեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: