486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական կառավարման համակարգը «ստվերային» քաղաքական կառույց ստեղծելու կարիք ունի. տնտեսագետ
15:44
14 Դեկտեմբերի 2011

Հայաստանի պետական կառավարման համակարգը «ստվերային» քաղաքական կառույց ստեղծելու կարիք ունի, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

«Կարծում եմ, որ քաղաքական գործիչները լուրջ չեն վերաբերվում ընտրություններին: Քաղաքական իրավիճակի բարելավման մեթոդներից մեկը այլընտրանքային քաղաքական կառույցների ստեղծումն է», - կարծում է Մեսրոբյանը:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրների օրինակով կուսակցությունները ընտրությունների նախաշեմին պետք է ստվերային կառավարություններ ստեղծեն, որոնց անդամները կդառնան ոչ թե պարզապես «լավ մարդիկ, այլ իսկական պրոֆեսիոնալներ»:

Փորձագետը կարծում է, որ կառավարման ստվերային կառույցներն ուժեղացնում են պետության պաշտպանվածությունը հատկապես ճգնաժամի ժամանակ:
Մեսրոբյանը նաև նշեց, որ առաջիկա ընտրությունները Հայաստանի անկախության ժամանակ տեղի ունեցած նախորդ բոլոր ընտրությունների շարունակություն են և չեն հանգեցնի լուրջ փոփոխությունների՝ պարզապես դառնալով «հետաքրքիր շոու»:

«Երկրում չկա սկզբունքային ընդդիմություն: Յուրաքանչյուր քաղաքական ուժ որոշակի հայտարարություններ է անում՝ առաջիկա ընտրությունների ժամանակ սեփական «գինը» բարձրացնելու համար: Կուսակցությունների ծրագրերը պարզապես գեղեցիկ կենացներ են, քանի որ դրանք զուրկ են կոնկրետ մեխանիզմներից և ժամկետներից», - ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն քսան տարի է՝ հայտարարում է, որ Հայաստանն անցումային փուլում է, սակայն բոլոր երկրներում այդ փուլը տասը տարուց ավել չի տևում:
Փորձագետը նաև նշեց, որ ընտրությունների նախաշեմին, անկասկած, տարբեր քաղաքական ուժերից բաղկացած դաշինքներ կստեղծվեն:

«Դաշինքները կստեղծվեն, սակայն բացառապես քաղաքական ուժերի վարկանիշը բարձրացնելու համար», - կարծում է Մեսրոբյանը:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: