487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը հետաքրքրություն է դրսևորում Եվրասիական միության ստեղծման նկատմամբ. Քեթրին Էշթոն
10:57
14 Դեկտեմբերի 2011

Եվրամիությունը հետաքրքրություն է դրսևորում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական միության ստեղծման գաղափարի նկատմամբ, չորեքշաբթի հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

«Լինելով տարածաշրջանային ինտեգրման օրինակ՝ մենք, անշուշտ, հետաքրքրություն ենք դրսևորում այդ առաջարկությունների նկատմամբ, և ես այդ հարցը քննարկել եմ ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Իգոր Շուվալովի հետ Մոսկվայում: Կարծում եմ, որ դա կքննարկվի նաև գագաթնաժողովում (Ռուսաստան-ԵՄ Բրյուսելում)»,- ասել է Էշթոնը պարբերականին:

Ըստ նրա՝ շահագրգռված երկրները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի և Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

«Անկասկած, Եվրամիությունը, որպես բոլոր ներգրավված երկրների խոշորագույն առևտրային գործընկեր, շահագրգռված է նրանով, որ նրան ժամանակին և պատշաճ կերպով իրազեկեն այն լուծումների մասին, որոնք մեզ վերաբերում են... Միաժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները և Ռուսաստանի, և Ղազախստանի հետ, այդ թվում՝ այնպիսի համաձայնագրերի ստորագրման միջոցով, որոնք նրանց համար նոր, համապարփակ և ամուր հիմք են ստեղծում»,- ասել է Էշթոնը:

Նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիր են ստորագրել՝ ինտեգրացիոն գործընթացի «ճանապարհային քարտեզ», որի վերջնական նպատակը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։