486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2011թ.-ի հիմնական դրական արդյունքը քաղաքական երկխոսության կուլտուրայի ներդրումն էր
15:07
12 Դեկտեմբերի 2011

Հայաստանում ավարտվող քաղաքական տարվա դրական արդյունքներից մեկը քաղաքական երկխոսությունն է, ասաց ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Ես հենց սկզբից գիտեի, որ արդյունք չի գրանցվի, սակայն երևույթն ինքնին դրական է, քանի որ դա քաղաքական կուլտուրա է», - երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ասատրյանը նաև ընդգծեց, որ իշխանությունները երկխոսության գնացին ընդդիմության և արտաքին ճնշման ազդեցությամբ:

Նա նաև նշեց, որ հուսախաբության պատճառ չի տեսնում, քանի որ 2011 թվականն ընդհանուր առմամբ հաջող է համարում քաղաքական զարգացումների համատեքստում:
«Ընդդիմությունը կարելի է կայացած համարել, այն մեր հասարակության և քաղաքական կյանքի մի մասն է դարձել», - ասաց նա:

Խոսելով 2012 թ.-ի մասին՝ Ասատրյանը նշեց, որ այն կդառնա քաղաքական որոնումների և տեղափոխությունների տարի բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև ընդդիմադիր ՀԱԿ-ի համար:

«Կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք գիտակցում են, որ սպառնալիքի տակ է պետության ապագան ու ճակատագիրը, պետք է միավորվեն առողջ գաղափարների շուրջ», - ասաց նա:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մանվել Բադեյանն իր հերթին ակնհայտ համարեց այն, որ ընթացիկ տարին երկրի համար նշանավորվեց քաղաքական նոր երևույթով՝ երկխոսությամբ:

«Վաղ թե ուշ պետք է վերջ դնել հասարակությունում, ավելի ճիշտ քաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող թշնամանքի հասնող առճակատմանը: Եվ դա տեղի ունեցավ», - ասաց նա:
Բադեյանը նաև նշեց, որ անհնար էր երկխոսության միջոցով իրական արդյունքի հասնել, քանի որ «ընդդիմության պահանջները կտրուկ և անիրականանալի էին»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: