486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի բնիկ ժողովուրդների առաջնորդները հայ ժողովրդին իրենց թշնամի չեն համարում. հայտարարություն
11:56
12 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հասարակական կազմակերպությունները և առաջնորդները հայտարարությամբ դիմել են երկրում բնակվող իրենց ազգակիցներին, որտեղ հայտարարում են, որ իրենք հայ ժողովրդին թշնամի չեն և հայ ժողովրդին իրենց թշնամի չեն համարում:

«Հայերի և մեր ժողովուրդների պատմությունը միահյուսվել է մեր օրհնյալ հողի վրա, խորը արմատներ է ձգել հողի մեջ, և մենք իրավունք չունենք թույլ տալ մեր ընդհանուր թշնամիներին մեր մեջ թշնամանք և ատելություն սերմանել»,- նշվում է հայտարարության մեջ, որը տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Փաստաթղթում կոչ է արվում «վճռականորեն հրաժարվել ԼՂՀ-ի սահմանին Ադրբեջանի Զինված ուժերում ծառայելուց»:

«Մենք դեմ չենք բանակում ծառայելուն, սակայն կտրականապես դեմ ենք հայերի վրա կրակել: Մեր երիտասարդները պետք է ծառայեն բանակում միայն մեր պատմական հայրենիքի տարածքում՝ լեզգինները՝ Լեզգիստանում, թալիշները՝ Թալիշում, ավարացիներն ու ծախուրները՝ Ջարայում... Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած թշնամուց, որքան էլ որ նա հզոր և բազմաքանակ լինի, սակայն չենք ձգտում գրավել Ղարաբաղը նրանց համար, ովքեր ոչնչացնում է մեզ՝ մեր պատմական ժառանգության և անցյալի հետ միասին», - նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթի հեղինակները նշում են նաև, որ «այսօր օգնելով Ադրբեջանին պատերազմել մեր բարեկամ հայերի դեմ՝ մենք Ադրբեջանի համար հնարավորություն ենք ստեղծում ճնշել ազատության մեր բնական ձգտումը»:

«Բաքվում պետք է հասկանան՝ մեր պահանջը Ադրբեջանի կառավարությանը պատերազմ հայտարարելը չէ, մեր պահանջը բխում է սեփական հարևանների հետ խաղաղության մեջ ապրելու մարդկային ցանկությունից: Մենք կողմ ենք խաղաղ Հարավային Կովկասին, մենք քվեարկում ենք խաղաղության օգտին: Մենք ցանկանում ենք դեպի ապագա շարժվել՝ որպես բարձր պահած գլխով ժողովուրդ, որը հրաժարվել է մտերիմների արյունը թափելուց: Իսկ եթե որևէ մեկին դուր չգա մեր որոշումը, ապա դա արդեն մեր խնդիրը չէ», - նշվում է հայտարարության մեջ:

Դիմումի տակ ստորագրել են, մասնավորապես, Ավարցի ջամաթների միության ներկայացուցիչները, Լեզգին ժողովրդի համաշխարհային կոնգրեսի նախագահ Մուհամեդ Մուհամեդովը, Լեզգին սպաների համառուսաստանյան միության նախագահ Մուհամեդ Մուհամեդովը, Լեզգին երիտասարդության համառուսաստանյան միության նախագահ Էնվեր Աբդուլաևը, ռուտուլ գրող, հրապարակախոս Դաշլայ Ֆազիլը, ինչպես նաև իրանական ռադիոյի թալիշական խմբագրության տնօրեն Յասեր Քարամզոդան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: