480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Իռլանդիայի` որպես ԵԱՀԿ նախագահի առաջնահերթությունը, մարդու իրավունքները և ԶԼՄ-ների ազատությունը կլինի
19:42
07 Դեկտեմբերի 2011

Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր առաջիկա նախագահության ժամանակ հատուկ ուշադրություն կդարձնի կազմակերպության անդամ երկրներում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատության ընդլայնմանը, չորեքշաբթի Վիլնյուսում մամուլի ասուլիսում հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը, հայտնում է  ՌԻԱ Նովոստին:

Նա խոստացավ մանրամասն ներկայացնել Իռլանդիայի նախագահության գերակայությունները հաջորդ տարում, երբ հանդես կգա հունվարի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Իռլանդացի նախարարը միաժամանակ նշեց այն երեք հիմնական թեմաները, որոնք, ըստ նրա, Իռլանդիան պետք է գերակա համարի ԵԱՀԿ-ում աշխատելու ընթացքում:

«Նախևառաջ, դա հակամարտությունների կարգավորման և կանխման ներուժի բարձրացում է: Որպես երկիր՝ մենք հակամարտությունների կարգավորման սեփական փորձն ունենք, մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայում»,- նշել է Գիլմորը:

Երկրորդ, ասաց նախարարը, որպես առաջնահերթություն ինքը մտադիր է զարգացնել «կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման պատշաճ սկզբունքները»:

«Երրորդ, մենք կաշխատենք խոսքի ազատության, մամուլի ազատության, հատկապես, էլեկտրոնային ԶԼՄ-ների առաջխաղացման ուղղությամբ: Հույս ունենք աշխատանքի ընթացքում ոչ միայն կիսել մեր հասարակության, մեր կառավարության փորձը, այլ նաև ամենատեղեկատվական հատվածի աշխատանքի փորձը»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ բազմաթիվ էլեկտրոնային ԶԼՄ-ներ տեղակայված են Իռլանդիայում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։