480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում Հայաստանը կարող է լուծել անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի խնդիրը
11:47
07 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միգրացիայի ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը կարող է լուծել անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի խնդիրը, չորեքշաբթի Երևանում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (IOM) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում տարածաշրջանային տնօրեն Ռենատա Հելդը:

«Հայաստանի և ԵՄ-ի միջև վերջերս ստորագրված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն ծավալել և լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են օրինական միգրացիան և ինտեգրումը, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարը, ինչպես նաև կացարանի տրամադրումն ու էմիգրանտների միջազգային պաշտպանությունը»,- ասել է Հելդը Միգրացիայի ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի փոխգործակցության հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ համաժողովի անցկացման գլխավոր խնդիրն այս ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության հարցում Հայաստանի հիմնական նպատակների և ակնկալիքների բացահայտումն է:

«Այսօրվա դրությամբ մեր հիմնական խնդիրն է իրազեկել հասարակությանը միգրացիայի խնդրի վերաբերյալ, լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են էմիգրանտներին հայրենիք վերադարձնելը, նրանց աշխատանքի տեղավորելը, ինչպես նաև Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելը՝ պետությունում միգրացիայի պատճառները բացահայտելու նպատակով», - նշել է Հելդը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Հայաստանի իրավապահ մարմիններին անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում:

ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ Հայաստանում միգրացիայի խնդրի վերաբերյալ դրսևորած հետաքրքության համար:
«Նման համաժողովները հնարավորություն են տալիս այս ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցող հարևան պետությունների հետ քննարկել միգրացիային առնչվող խնդիրների լուծման հնարավորություններն ու տարբերակները», - նշել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների մասնացկությամբ քննարկումների արդյունքում հնարավոր կդառնա պատկերացնել միգրացիայի խնդրի իրական պատկերն ու դրա լուծման հեռանկարները:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում բացասական միգրացիոն սալդոն կազմել է 89 հազար 345 մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։