478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը չի զղջում իր հրաժարականի համար
14:52
06 Դեկտեմբերի 2011

Հայաստանի Ազգային ժողովի նախկին խոսնակ, իսկ այժմ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի զղջում, որ թողել է իր պաշտոնը, երեքշաբթի ասաց նա լրագրողներին ԱԺ խոսնակի ընտրությունների քվեարկությունից հետո:

Հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնը թափուր մնաց, երբ նոյեմբերի 14-ին Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացրեց: Նա գլխավորեց ՀՀԿ նախընտրական շտաբը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Երկուշաբթի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածություն՝ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի (ՀՀԿ) և Լարիսա Ալավերդյանի («Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցություն) թեկնածությունները:

Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է ՀՀ ԱԺ խոսնակի պարտականությունները, առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնն ամրագրված է ՀՀԿ-ին, որը «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ներառված է իշխող կոալիցիայում:

Իշխող ՀՀԿ-ն դեկտեմբերի 1-ին կայացած կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվել է ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է խոսնակի պարտականությունները:

Փոխխոսնակի պաշտոնին առաջարկվել է խորհրդարանական խմբակցության քարտուղար և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: