478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Աֆղանստանի անվտանգության հարցերը պետք է փոխանցել տեղական իշխանություններին
11:42
06 Դեկտեմբերի 2011

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի ոչ միայն աֆղանական իշխանություններին փոխանցելու երկրում անվտանգության ապահովման ամբողջական պատասխանատվությունը, բայց նաեւ վերահաստատելու Աֆղանստանի աջակցության շարունակականությունը, հայտնում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղոդրագրության համաձայն, նման հայտարարությամբ Նալբանդյանը հանդես է եկել նախօորեին Բոննում մասնակցեց Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, վեց տասնյակ արտաքին գործերի նախարարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
«Հայաստանն իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության  համատեղ ջանքերին՝ օգնելու Աֆղանստանին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությանը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր»,- հայտարարել է հայ նախարարը:
 
Նրա խոսքով, Հայաստանը դրա ականատեսն է եղել և գիտի, թե դա ինչ է նշանակում։ «Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում մենք համատեղ ջանքերով որոշակի առաջընթաց ենք արձանագրել աֆղանական հողին անվտանգության նոր մակարդակ բերելու գործում, կարողացել ենք ցանել Աֆղանստանի ապագա առավել ապահով զարգացման սերմերը»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, համաժողովի մասնակիցների  տպավորիչ ներկայացվածությունը խոսում է այն մասին, որ մեր բոլոր երկրների համար էական չէ աշխարհագրական հեռավորությունը, երբ կանգնած է Աֆղանստանում անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրը։

Համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով վերահաստատեցին միջազգային հանրության պատրաստակամությունը` աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության և ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Բոննից Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վիլնյուս՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: