480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի համար երկու թեկնածություն է առաջադրվել [տարբերակ 1]
16:25
05 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեբմերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածություն՝ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի (ՀՀԿ) և Լարիսա Ալավերդյանի («Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցություն) թեկնածությունները, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է ՀՀ ԱԺ խոսնակի պարտականությունները, առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ելույթ ունենալով նիստում՝ Նիկոյանը խոստացավ օբյեկտիվ լինել և խորհրդարանի նորմալ աշխատանք ապահովել՝ անկախ իր քաղաքական հայացքներից:

Ըստ նրա, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, բնականաբար, խորհրդարանում աշխուժանում են նաև քաղաքական բանավեճերը: «Նորմալ եմ համարում, որ յուրաքանչյուր խոմբակցություն կօգտագործի խորհրդարանական ամբիոնը քաղաքական հայացքների արտահայտման համար, և եթե ինձ նախագահ ընտրեն, ապա ես պարտավորվում եմ նպաստել այդ գործընթացների կառուցողական լինելուն»,- ասաց Նիկոյանը:
Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ հենց Ազգային ժողովում է անհրաժեշտ զերծ մնալ անձնական ու խմբային շահերից և պաշտպանել ազգային շահերը:

«Այս խնդիրները ես ի վիճակի եմ հնչեցնելու և լուծելու, հայկական խորհրդարանի վարկանիշը հասարակության մեջ այնքան ցածր մակարդակի վրա է, որ մեր առջև կանգնած է հասարակության հարգանքը նվաճելու հարցը՝ անցնելով խոսքերից գործի»,- ասաց նա:

Խոսնակի ընտրությունները կանցկացվեն երեքշաբթի գաղտնի քվեարկությամբ:
ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնն ամրագրված է ՀՀԿ-ին, որը «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ներառված է իշխող կոալիցիայում:
Իշխող ՀՀԿ-ն դեկտեմբերի 1-ին կայացած կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվել է ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է խոսնակի պարտականությունները:

Փոխխոսնակի պաշտոնին առաջարկվել է խորհրդարանական խմբակցության քարտուղար և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։