478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
18:01
30 Նոյեմբերի 2011

ԱՄՆ պետդեպարտամենտի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը ամերիկյան Կարնեգի կենտրոնում Հարավային Կովկասին նվիրված քննարկումների ժամանակ քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Վաշինգտոնը փաստացիորեն դատապարտել է Ադրբեջանի «ժողովրդավարական ճանապարհին կանգնած» իշխանությունների ոչ ժողովրդավարական գործողությունները:

Պատասխանելով Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների և ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բնույթի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին ադրբեջանցի հասարակական գործչի հարցին` Ռուբինը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են, բայց նրանք տարաձայնություններ ունեն:

«Հատկապես այդպես կցանկանայի բնութագրել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցությունը: Իհարկե, մենք մտահոգված ենք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակով: Մենք կոչ ենք անում Բաքվին կառուցողական բարեփոխումներ անցկացնել: Դեսպան Մեթյու Բրայզան արդեն հայտարարություն արել է լրագրող Ռաֆիգ Տագիի սպանության կապակցությամբ: Ավելորդ է կրկնել, որ մենք շատ մտահոգված ենք»,- ասել է Ռուբինը:
 
Ադրբեջանում առկա իրավիճակի վերաբերյալ քննադատական ելույթները հնչել են նաև ադրբեջանցի ներկայացուցիչների շուրթերից: Հիմնական շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն Հայաստանի` Բաքվում կասեցվում են ընդդիմադիրների հավաքները, Ադրբեջանը մեկ ընտանիքի ինքնակալության է վերածվել, Facebook-ում նույնիսկ ընդդիմադիր կոչերի հեղինակներն են հետապնդվում, երկրում դադարեցվել է արևմտյան և ամերիկյան ԶԼՄ-ների հեռարձակումը:

Ադրբեջանցի լրագրողներն ու հասարակական գործիչներն իրենց մտքերն ազատ արտահայտելու բացառիկ հնարավորությունից օգտվելով՝ քննադատել են Ալիևների գերդաստանին քաղաքական հետապնդումների, լրագրողների սպանության, բռնության պատճառով:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության թեմային: Ըստ էության՝ շրջանցվել են Ադրբեջանի մաքսիմալիստական ձգտումները, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը: Մասնավորապես՝ տարածքային ամբողջականության համատեքստում նշվել  է միայն Վրաստանը:

ԱՄՆ պետդեպարտամենտի տեղակալի օգնականը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները պետք է հենց Թուրքիան վավերացնի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: