486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը նոյեմբերի 28-ին արտահերթ նիստ կանցկացնի
18:57
25 Նոյեմբերի 2011

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ, 2011թ. նոյեմբերի 28-ին  ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օրակարգում 28 հարց կընդգրկվի, որոնց հիմնական մասը վերաբերում է 2012թ.-ի պետբյուջեի հաստատմանը նախորդող հարկային փաթեթի ընդունմանը:

Հարկային փաթեթի շուրջ 60 տոկոսն արդեն քննարկվել է:
ՀՀ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կառավարության կողմից պատրաստված օրենսդրական փաթեթը, որի համաձայն` նախատեսվում է էական փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ` 2011 թ.-ի համեմատ 2012 թ.-ին շուրջ 100 միլիարդ դրամի  (շուրջ 260 մլն դոլար) չափով պետբյուջեում հարկային հավաքների ավելացումն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, առաջարկվում է «շքեղության հարկ» մտցնել ավելի քան 90 հազար դոլար արժողությամբ թանկարժեք մեքենաների համար, 50 տոկոսով ավելացնել հարկման բազան թանկարժեք ալկոհոլային խմիչքների ոլորտում և 25 տոկոսի հասցնել եկամտահարկը 2 մլն դրամ (շուրջ 5,2 հազար դոլար) և ավել եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։