486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է թույլ չտա Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում օգտագործել իր տարածքը. քաղաքագետ
16:32
25 Նոյեմբերի 2011

Հայաստանը պետք է ամեն կերպ արգելի, որ իր տարածքն օգտագործեն ինչ-որ երկրի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում, կարծում է հայ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:

Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ուժի կիրառման հնարավորության մասին տեղեկությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակեց իրանական միջուկային ծրագրի մասին զեկույցը, որում հայտարարեց, որ Թեհրանը մինչև 2003թ.-ը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է իրականացրել, և նման գործունեություն հնարավոր է նաև այսօր:
 
«Եթե Հայաստանը թույլ տա, որ իր տարածքն Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ օգտագործվի՝ տարածաշրջանում հակադրության սրման դեպքում, դա մեր վերջին սխալը կդառնա, քանի որ առաջին հերթին մենք կտուժենք»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա:

Ըստ քաղաքագետի, սկսվել է «մեծ խաղ», աշխարհի վերաբաշխում, և հայերի կամ ադրբեջանցիների հարցերը ոչ մի դեր չեն խաղում խոշոր միջազգային խաղացողների համար:

«Ռուսաստանն արդեն հայտարարում է, որ պատրաստ է միջոցներ կիրառել, եթե ինչ-որ մեկը մտադրվի կրկնել լիբիական սցենարը Սիրիայում: Մեզ հեշտությամբ կարող են կուլ տալ, քանի որ քչերին է հետաքրքրում Հայաստանը, և այդ պատճառով մենք պետք է շատ զգույշ և հեռատես լինենք»,- նշեց Շաքարյանցը:
Նա ավելացրեց նաև, որ Իրանի դեմ տրամադրված արևմտյան երկրները սկսել են ակնհայտորեն խիստ արձագանքել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:

«Նրանք արդեն չեն թաքցնում, որ գործն իրանական միջուկային ծրագրին է վերաբերում: Արդեն միանգամայն ակնհայտ է, որ Իրանի գործող ռեժիմի փոփոխման հարցն է դրված: Արևմուտքը մտադիր է այնտեղ «երկրորդ Լիբիան» կառուցել»,-ընդգծեց նա:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը կրկին սրվեց, երբ 2010թ.-ի փետրվարի 11-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ Թեհրանը մինչև 20 տոկոս հարստացված ուրանի առաջին չափաքանակն արտադրեց և առավել բարձր աստիճանի հարստացված ուրանի արտադրության ներուժ ունի:

Նա տեղեկացրեց նաև քիչ հարստացված ուրանի արտադրությունը եռապատկելու ծրագրերի մասին:
2010թ.-ի մայիսին Թեհրանում համաձայնագիր էր ստորագրվել Թուրքիայի, Իրանի և Բրազիլիայի միջև, որը այլ երկրներում արտադրվող իրանական քիչ հարստացված ուրանը բարձր հարստացված ուրանով փոխանակում էր ենթադրում թուրքական տարածքում: Սակայն այդ համաձայնագիրն այդպես էլ չիրականացվեց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։