486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դանիայում բացվել է Հայաստանի դեսպանատունը
13:21
24 Նոյեմբերի 2011

Նախօրեին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ Դանիայում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
«Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Այնուհետև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը կտրեցին կարմիր ժապավենը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների և որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:

«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաև բարձրաձայնում ենք մեր հավակնությունն որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»,- ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:

Վամենն իր հերթին այդ օրը յուրահատուկ է անվանել՝ բարձր գնահատելով Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հայկական իշխանությունների որոշումը:

Նիկոլայ Վամենն ևս իր խոսքում անդրադարձել է հայ-դանիական պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնեց այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։