486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստը, հավանաբար, նոյեմբերի 28-ին կանցկացվի
14:02
17 Նոյեմբերի 2011

Հայաստանի Ազգային ժողովի հաջորդ նիստը հարկային փաթեթի ընդունման նպատակով, հավանաբար, կգումարվի նոյեմբերի 28-ին, ասաց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կառավարության հաջորդ նիստում կլուծվի Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման առաջարկի հարցը, քանի որ հարկային փաթեթի ընդունումը պետք է նախորդի 2012 թվականի պետբյուջեի հաստատմանը»,- ասաց նա կառավարական նիստի ընթացքում:
Նշելով, որ հարկային փաթեթի մոտ 60 տոկոսն արդեն քննարկվել է, վարչապետն ասաց, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանալու խորհրդարանական քննարկման գործընթացը, պատգամավորները նախապես կիրազեկվեն արտահերթ նիստի ամսաթվի վերաբերյալ:

2012 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները մեկնարկել են երեքշաբթի: Մտքերի փոխանակությունը կավարտվի վարչապետի կամ ֆինանսների նախարարի ելույթով, ինչից հետո արտահերթ խոսքի իրավունք կունենա միայն նախագահը: Մտքերի փոխանակումից հետո բյուջեի նախագծի քննարկման ոչ պակաս քան 4 օրվա ընդմիջում է հայտարարվում: Սակայն պատգամավորները դեռ ժամանակ կունենան ընդմիջման հայտարարումից 24 ժամվա ընթացքում իրենց առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացնել կառավարությանը:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2012թ.-ի պետբյուջեի նախագծին, որի համաձայն եկամտային հատվածը կազմում է 910 միլիարդ դրամ (մոտ 2,3 միլիարդ դոլար), ծախսայինը՝ 1042,5 միլիարդ դրամ (մոտ 2,7 միլիարդ դրամ), իսկ դեֆիցիտը՝ 132,5 միլիարդ դրամ (342,9 միլիոն դոլար):

Եկամուտների ծավալը նախատեսվում է ավելացնել 6,8 տոկոսով՝ 2011 թվականին հաստատված ցուցանիշի համեմատ (852,4 մլրդ դրամ, կամ 2,2 մլրդ դոլար): Պետբյուջեի նախագծի ծախսի հատվածը 2011 թվականի համեմատ կավելանա գրեթե 41,5 միլիարդ դրամով՝ 106,5 միլիոն դոլարով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։