478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը կանցկացվի մեկ շաբաթից Բրյուսելում. Նալբանդյան
13:15
17 Նոյեմբերի 2011

Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը կանցկացվի մեկ շաբաթից Բրյուսելում, հինգշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Նիստի ժամանակ մենք կամփոփենք վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած քայլերը: Գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են ինչպես բարձր մակարդակով երկկողմ այցերի, այնպես էլ ասոցացման մասին համաձայնագրի, ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու, վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրերի ուղղությամբ»,- նշեց ԱԳՆ ղեկավարը:

Նա նշեց, որ շատ անգամ է հանդիպում ունեցել Էշթոնի հետ Բրյուսելում ու եվրոպական մի շարք այլ քաղաքներում և շատ ուրախ է նրան ողջունել Երևանում:

«Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի առաջին այցը Հայաստան մեր երկխոսությունը, երկկողմ և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մեր քննարկումները շարունակելու լավ հնարավորություն է»,- շեշտեց ԱԳՆ ղեկավարը:

«Մենք ուրախ ենք, որ վերջին ժամանակահատվածում Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում: Այդ հարաբերությունները հիմնվում են նույն արժեհամակարգի, ինչպես նաև Հայաստանում եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումները շարունակելու ցանկության վրա»,- ասաց Նալբանդյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը գոհ է նաև Հայաստանում իրագործվող բարեփոխումներին օժանդակող ԵՄ-ի փորձագետների գործունեությունից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: