486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի պարզեցումը չի ձգձգվում, այլ տեխնիկական բոլոր հարցերի լուծում է պահանջում. Էշթոն
12:41
17 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կարծում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի պարզեցման գործընթացը չի երկարաձգվում:

«Սա գործընթացի ձգձգում չէ: Ես բացատրել եմ նախարարին և ավելի վաղ Հայաստանի վարչապետին, որ վիզային ռեժիմի և առևտրի հետ կապված գործընթացները սկզբնական փուլում երկար են տևում, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծել տեխնիկական մակարդակով: Հաճախ թվում է, թե սա գործընթացի ամենաերկարատև և բարդ փուլն է»,- հինգշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էշթոնը:

Նրա խոսքով, երբ տեխնիկական ողջ աշխատանքը կատարված լինի, բանակցությունների գործընթացը շատ ավելի արագ կընթանա:
«Սա պետք է դիտարկել ոչ թե որպես ձգձգում, այլ որպես մի գործընթաց, որի նպատակն անհրաժեշտ բոլոր նախադրյալների ապահովումն է»,- նշեց Էշթոնը՝ ավելացնելով, որ երկու կողմերի տեխնիկական թիմերը պետք է կատարեն իրենց աշխատանքը:

«Ձեզ և եվրոպացիների համար կարևոր է, որ այդ աշխատանքը կատարվի ճիշտ և պատշաճ մակարդակով: Վստահ եմ, որ մենք հասել ենք այնպիսի մի փուլի, որը թույլ կտա մոտ ապագայում էական առաջընթաց գրանցել»,- ասաց ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։