482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը հիմնված է ընդհանուր արժեքների վրա. Սարգսյան
10:50
17 Նոյեմբերի 2011

Երևանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը, ասել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը ԵՄ գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ընդլայնման գործընթաց է: 

«Մեր նպատակը շատ հստակ է, և բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ  Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր և հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով` Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում (սեպտեմբերի վերջին) Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումը լավ առիթ էր առաջիկա անելիքների շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցության ոլորտները ուղենշելու համար:

Էշթոնն իր հերթին ուրախալի է անվանել այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում՝ կարևորելով  Հայաստան-ԵՄ ամրապնդվող հարաբերությունները և բարձր գնահատելով այն աշխատանքը, որ կատարվում է ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում եռանդի շնորհիվ այդ առաջընթացը հնարավոր է դարձել:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության մաս:

Սերժ Սարգսյանը և Քեթրին Էշթոնը նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: