480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը
13:27
15 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի Ավագանու խորհուրդն այսօր Երևանի քաղաքապետի պաշտոնում միաձայն ընտրեց Տարոն Մարգարյանին: Քվեարկությանը մասնակցեց Խորհրդի 49 ներկայացուցիչ:
Երևանի քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 15-ին անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի քաղաքապետարանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը հոկտեմբերի 31-ի նիստում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը:
Տարոն Մարգարյանը Հայաստանի՝  2007 թվականին մահացած նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ իր որոշումը բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:

Երևանի Ավագանու խորհրդի այսօրվա նիստում նրա թեկնածությունը ներկայացրած Հայաստանի Հանարպետական կուսակցության խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը Մարգարյանին քաղաքապետի պաշտոնի ամերաարժանի թեկնածու անվանեց:
Ինքը Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին և կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնեց, որ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնում աշխատելը նրա հոգուն մոտ է: «Ես լավ ուսումնասիրել եմ քաղաքային տնտեսության հարցերը և կարծում եմ, որ թիմային մոտեցման միջոցով մենք կկարողանանք հաջողության հասնել մայրաքաղաքի զարգացման գործում»,- ասաց նա:
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 46 հոդված-ի 1-ին մասի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Նույն հոդվածի երկրորդ կետի համձայն, արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 131-տեղանոց խորհրդարանում ունի տեղերի մեծամասնություն՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ անդամներ են՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության նախարարների մեծամասնությունը:

ՀՀԿ-ի խմբակցությունն Ավագանու խորհրդում ամենաշատ (37) տեղն ունի: Մյուս կոալիցիոն կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, ունի 17 տեղ:
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:

1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ: 2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ: 1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը: 2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով, «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով, Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով, Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:-0-

 
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։