481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի՝ ծնունդով ղարաբաղցի քաղաքացիները ընտրություններում անկասկած կսատարեն Սարգսյանի թեկնածությանը. «Արցախ» միության նախագահ
14:40
11 Նոյեմբերի 2011

Հայաստանի՝ ծնունդով ղարաբաղցի քաղաքացիները 2013 թ.-ին կայանալիք ընտրություններում միանշանակ կաջակցեն գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, կարծում է ՀՀԿ-ից պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:

«Հայաստանում ավելի քան կես միլիոն ղարաբաղցի է բնակվում: Ինձ ճիշտ հասկացեք, սակայն անհնար է, որ այդ մարդիկ իրենց ցանկություններն ու նպատակները կապեն մեկ ուրիշի հետ, բացի Սերժ Սարգսյանից: Սա էթնոհոգեբանության հարց է», - ուրբաթ ասել է նա լրագրողներին:
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը ոչ միայն իր կենսագրությամբ, այլև արտաքին քաղաքականությունում գրանցած ակնհայտ հաջողություններով ապացուցել է իր առաջնորդ լինելը:

«Պատերազմի տարիներին Սարգսյանը ղարաբաղցի ժողովրդի առաջնորդներից մեկն էր, մարդ, ով չտարավ իր ընտանիքը հայրենիքից դուրս: Բացի այդ, Հայաստանն ավելի վաղ երբեք նման կշիռ չի ունեցել միջազգային ասպարեզում, ինչպես նրա նախագահության տարիներին», - նշել է Հարությունյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի՝ ծնունդով ղարաբաղցի քաղաքացիների շրջանում սոցիոլոգիական հարցում անցկացվի, ապա այն հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին են նրանք վստահում, 1000 մարդուց 999-ը կտան գործող նախագահի անունը:
Միաժամանակ պատգամավորի կարծիքով՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները կայանալիք ընտրություններում, եթե նա առաջադրի իր թեկնածությունը, շատ ավելի փոքր են, չնայած, որ նա ժամանակին զբաղեցրել է ԼՂՀ նախագահի պաշտոնը:
«Քոչարյանը գործող նախագահ չէ, ավելին, նա բացակայում է ակտիվ քաղաքականությունում, իսկ գործող նախագահի ձեռքերում ավելի մեծ թվով լծակներ են կենտրոնացած», - ավելացրել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: