486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նախագահի այցը Հայաստան ծրագրված է մինչև տարեվերջ. Նալբանդյան
12:34
08 Նոյեմբերի 2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելությունը Հայաստան ծրագրված է մինչև տարեվերջ, երեքշաբթի ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօրվա մեր հանդիպման գլխավոր հարցերից մեկն Իրանի նախագահ Ահմադինեժադի՝ մինչև տարեվերջ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներն են»,- ասաց Նալբանդյանը:

Ավելի վաղ հունիսի 6-ին Ահմադինեժադի ծրագրված այցը Հայաստան հետաձգվել էր երկկողմ համաձայնությամբ: Դրա շրջանակներում ակնկալվում էր տնտեսական ոլորտի մի շարք համաձայնագրերի ստորագրում:

Նալբանդյանը նշեց, որ Սալեհիի առաջին այցը Հայաստան երկխոսությունը շարունակելու լավ հնարավորություն է:
«Մենք այս տարի արդեն մի քանի հանդիպում ենք անցկացրել, և այժմ երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների քննարկման հնարավորություն կա»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դինամիկ զարգացող երկկողմ տնտեսական հարաբերությունները:

«Իրականանալի և հեռանկարային նախագծեր կան, հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում: Մենք քննարկել ենք մեր նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասաց Նալբանդյանը՝ ավելացնելով, որ հանդիպումներ են անցկացվում նաև միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում:

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում շոշափվել են հարցեր՝ միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի արդյունքների ու իրականացվելիք պայմանավորվածությունների վերաբերյալ:
«Երկու երկրների արտգործնախարարությունները ներդրում կունենան բոլոր նախագծերի իրականացման գործում»,- ընդգծեց Նալբանդյանը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։